|
Մեղա՜, մեղա՛, մեղա՛, դյութազնազարմ նախնի, Թե նետիդ սլացքի սուլոցն եմ մոռացել, Թե դարձել եմ ստրուկ, սարսափից կռացել Կամ էլ համակվել եմ սարսռոցով վախի։
Մեղա՛, թե նախանձից ու ստից կուրացած՝ Նանրամիտ եմ դարձել, տկար ու փոքրոգի, Փշրանքների... Թեկուզ ճոխ սեղանի համար Աճուրդի եմ հանել հանապազորդ՝ Ոգիդ։
Մեղա՛, հազար մեղա, թե դարձած ողբերգակ՝ Սուգ ու շիվանի մեջ ընդվզումն եմ լլկել, Հոգուս կավը թրծող ռազմերգերի տեղակ Պանդխտության մղող մուղամներ եմ երգել:
Մեղա՛, մեղա՛, մեղա՛, անվանադիր նախնի... Թող անունիդ հուրը երակներս թրծի, Դավ ու կասկածները հոգիս էլ չկրծեն, ԱրյունաԾին Ոգիդ փայլի փառքով նախկին։
Словарь к стихотворению:
1. Մեղա - մեղք (грех, вина) բառից է, հիշիր՝ "մեղավոր" է բառը, բայց այս դեպքում նշանակում է помилуй, прости, որովհետև դու մեղքդ ընդունում ես՝ մեղա ես գալիս, և թողություն ես ուզում...
2. դյութազուն - богатырь + զարմ - род = родом из богатырей 3.սուլոց - свист 4. համակվել - весь наполнился, всем естеством проникнулся 5. կուրացած - ослепший
( + 19 слов под катом )
Стихи: Рудик Арзунович Геворкян (Геворг Гиланц) gilantc Словарик: от него же :)
Подстрочник к стихам |