Попытка Грузии закрыть границу Армении в 1992 г., и приватизация земли в Джавахке и в Борчалу
Следующий ценный материал содержит факты о важных событиях, имеяших место в 1992 г., но до сих пор мало освещенных.
После крушея советской системы нужно было найти новых хозяев для земель, принадлежавших колхозам и совхозам. В Грузии была попытка сделать это обойдя представителей национальных меньшинств – армян, азербайджанцев, абхазов, осетин и т. д.. Был принят закон по которому вся земля по всей границе Грузии на глубине до 21 км от границы не подлежит приватизации и должна принадлежать Министерству обороны Грузии. Это лишало представителей нац. меньшинств основной части используемых ими земли.
Этот закон не был применен в Абхазии и Ю. Осетии из-за начавшихся межнациональных столкновений. В Джавахке тоже он не был применен ввиду сопротивления населения. Любопытно, что в эти дни Грузия даже ввела войска в приграничную с РА зону и попыталась закрыть арянскую границу. Однако провакаия была предотвращена и не имела последствий.
Հայաստանի սահմանը Վրաստանի կողմից փակելու փորձը 1992-ին, եւ հողի սեփականաշնորհումը Ջավախքում ու Բորչալուում
Հետեւյալ կարեւոր նյութը փաստեր է պարունակում 1992-ի տեղի ունեցած շատ էական, բայց քիչ լուսաբանված իրադարձությունների մասին:
Խորհրդային համակարգի փլուզումից հետո անհրաժեշտ էր կոլտնտեսությունների ու սովխոզների հողատարածությունների համար նոր տերեր գտնել: Վրաստանում փորձ արվեց դա անել շրջանցելով ազգային փոքրամասնություններն՝ հայերին, ադրբեջանցիներին, աբխազներին, օսերին, եւ այլն: Որոշում ընդունվեց, որ Վրաստանի սահմանների երկայնքով 21 կմ խորությամբ ողջ հողը ենթակա չէ սեփականաշնորհման, այլ պատկանելու է Վրաստանի Պաշտպանության նախարարությանը: Սա զրկում էր ազգային փոքրամասնություններին իրենց օգտագործած հողերի հիմնական մասից:
Այս օրենքը Աբխազիայում եւ Հվ. Օսեթիայում չկիրարկվեց վերահաս ազգամիջյան ընդհարումների պատճառով: Ջավախքում նույնպես այն չկիրարկվեց բնակչության դիմադրության պատճառով: Հետաքրքիր է, որ այդ օրերին Վրաստանը զորքեր է մտցրել ՀՀ հետ սահմանամերձ գոտի եւ փորձել փակել հայկական սահմանը: Սակայն սադրանքը վիժեցվել է ու հետեւանցներ չի ունեցել:
1992 թվական։ Ջավախքյան ընդվզումները մերօրյա հեռավորությունից
Վահե Սարգսյան
«Միտք» վերլուծական կենտրոն
29.10.2009թ.
Դեռ 1992թ. հունվար ամսից սկսած, երբ երկիրը նետվել էր քաղաքացիական պատերազմի գիրկը, վրացական մինիստրների կաբինետը (կառավարությունը) «հասցրեց» ընդունել որոշումներ «գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողային ռեֆորմների վերաբերյալ», որոնք մինչև գարնան սկսվելը պետք է կարգավորեին հողային հարաբերությունները, ապահովեին հողերի նպատակային բաշխումը Վրաստանի շրջաններում: Այդպիսի որոշումներից առաջինն ընդունվեց 1992թ. հունվարի 18-ին [1], որով փորձ էր արվում ինչ-որ կերպ կարգավորել հողերի բաշխման գործընթացը Վրաստանում: Այդ որոշման 4-րդ կետով Վրաստանի ամբողջ տարածքում հողերը բաժանվում էին երկու կատեգորիաների. «Հանրապետության սեփականության տակ գտնվող հողերը, հաշվի առնելով նրանց նշանակությունը և նրանց վրա սեփականության տարբեր ձևերի հետագա տարածումը, բաժանվում են պետական հողերի ֆոնդի և հողային ռեֆորմների ֆոնդի» [2]: Այս որոշման մեջ դեռևս խոսք չի գնում տխրահռչակ «սահմանային գոտու» ստեղծման և կազմավորման մասին, ինչի մասին որոշում ընդունվեց հետագա երկու հրամանագրերի մեջ, որոնք ընդունվել էին շաբաթներ անց՝ 1992թ. փետրվարի 6-ին N 128 և 1992թ. մարտի 10-ին (N 290) [3]:
( Read more... )