Home

Реклама

Настроить

Предыдущие 20

31 Май, 2009

naushnik

[info]lil_ha

(без темы)

Ներս թող, խնդրում եմ, լավը կդառնամ,
Էլ չեմ չարանա, չեմ թողնի գնա,
Կմնամ մոտդ, քոնը կլինեմ,
Կքնեմ անհոգ ես քո անկողնում
Ու չեմ տրորի իմ երազներով
Քո բարձը կապույտ:
Ներս թող ինձ, ներս թող,
Էլ չեմ զայրանա, կռիվ չեմ սարքի,
Կփորձեմ անգամ ժպտալ մեր կողքի
Չաղ հարևանին կամ նրա շանը
Կդառամ նորմալ, ոնց որ ուզում ես
Ու կսանրվեմ տանից դուրս գալիս,
Քեզ հետ ամեն օր ու ամեն գիշեր
Սեր կանեմ, ու էլ ոչ մի գլխացավ:
Եթե ներս թողնես, խոստանում եմ էլ
Առավոտվանից մինչև մթնելը
Չկանգնել քո այս փակ դռների մոտ
Ու ամեն անգամ հորինել բազում
Տաքուկ խոստումներ, որ չեմ պահելու,
Դու ինձ լա~վ գիտես…
Դուռը բաց արա, ու ինձ քեզ վերցրու
Գրկի, ու ասա. “Ամեն ինչ կանցնի,
Ամեն ինչ լավ է, դե արի մոտս”,
Ու հաստատ կգամ:

 
naushnik

[info]lil_ha

(без темы)

Սրճարան է. շոգ, անտանելի.
Ու նստած ես դու` ձեռքիդ սիգարետ
Մազերդ ես շոյում ձեռքով թառամած:
Քո բազմաբնույթ մազերի գույնից
Չի էլ տարբերվում քո տեսքն անհեթեթ,
Ու ես կարծում եմ, որ դու դա ես հենց`
Դիմակավորված կնճիռներիդ մեջ:
Մի շիշ գարեջուր` մատի շարժումից
Գլխի է ընկնում մատուցողը ժիր.
(Նա ոնց որ նոր է, դեռ չի բթացել)
Դե մոխրամանն էլ փոխիր, դանդալոշ,
Թե չէ` հնի մեջ տեղ չի մնացել:
Պարանոցիցդ կախվել է անզգա
Ոսկու կես կիլո, ինչ-որ քարեղեն,
Հագիդ շղարշը, որ արդեն վաղուց, դեռ նախկին դարից
Մոդայի մեջ չէր, ինչ-որ մի միստիկ համադրությամբ
Այնքան է սազում քո ողջ կերպարին,
Որ մտածում եմ` դու նաև տանն ես այդ տեսքով շրջում,
Միայն թե գլխիդ` մի գունդ բիգուդի…
Եղունգներդ սուր, հակամարդկային
Աչքերդ` ներկած սև հաստ մատիտով,
Իսկ շրթունքներդ, եթե եղել են,
Այժմ կորել են կնճիռներիդ սուր կարերի ներքո…
Տանը դու հաստատ ունես պատեֆոն,
Որից երբեմն հնչում է խռպոտ ու աստվածային
Պիաֆը դեռ ողջ….
Դու դեռ չգիտես, որ նա էլ չկա:
Դու դեռ չգիտես, որ դու էլ վաղուց, արդեն շատ վաղուց
Մաշվել ես, անցել, մնացել ինչ-որ հեռու երազում,
Ու քո հին տեսքը քաղաքի այս նոր ոճին չի սազում:
Non, rien de rien...
Non, je ne regrette rien....

 

23 Май, 2009

это я

[info]gilantc

Թարգմանական մրցույթի արդյունքները

Վերջապես հայտնի են...
Ձգձգման պատճառը մասնակցությունն ու մասնակիցներն էին։
Երկար քննարկումներից հետո հայտնի դարձան Իլյա Տյուրինի ստեղծագործությունների թարգմանության մրցույթի հաղթողները։
Պոեզիայի թարգմանության համար, որոշվել է խրախուսել Հարություն Հովակիմյանին։
Էսեեների թարգմանության մասով հաղթող է ճանաչվել Նարինե Աղաբեկյանը։

17 Мар, 2009

это я

[info]gilantc

Արփի Ոսկանյան "Չի վաճառվում"

Արփի Ոսկանյան

ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ

Երկու փողոց այսկողմ ապրող Պողոսի, նրա ընտանիքի ու զոքանչի համար ձմեռը ձրի ճամփորդություն է դժոխք՝ բառի փոխաբերական և ցավոք ոչ բուն իմաստով, քանի որ դժոխքն իր անմար կրակներով ու դրանց արտածած ջերմությամբ մերձարևադարձային դրախտ է թվում նրանց։ Ինչպես արդեն կռահեցիք, նրանք չեն տեղադրել «Եվրոթերմ» անհատական ջեռուցման համակարգ, եվրոպատուհաններ և ոչ էլ անգամ «Սուպեր սիստեմ», դեռ ավելին՝ սովետական արտադրության սև-սպիտակ հեռուստացույցը վաճառել են հոսանքի պարտքը մասնակիորեն մարելու համար և, փաստորեն, զրկված են ԱԼՄ դիտելու հնարավորությունից։
Նախկին ինժեներ Պողոսը, դաստիարակված «փողը ձեռքի կեղտ է» սովետական կարգախոսով, հայտնի դեպքերի բերմամբ երկրորդ՝ գործազուրկի մասնագիտությունն է ստացել, ինչն էլ ստիպում է նրան զերծ մնալ փողի հասցեին անհարգալից հայտարարություններից՝ չկորցնելով, սակայն, մարդկային արժանապատվությունը։ Ընտանիքի անդամները վաղուց դադարել են նրան ֆինանսական և այլ բնույթի պահանջներ ներկայացնել, քանի որ նա, միևնյունն է, անընդունակ է դրանք բավարարել։ Պողոսը տարվա տաք եղանակներն անց է կացնում բակում նարդի խաղալով ու միտինգների գնալով, իսկ ձմեռը՝ վերմակի տակ, ընդդիմադիր թերթեր կարդալով։ Սակայն նա ընդդիմության հետ այլևս հույս չի կապում, նրա միակ հույսը հիմա Ամերիկան է։
Ընտանիքի գլուխը, բնականաբար, զոքանչն է, որ ինչպես և վայել է հայ կնոջը, իսկական տնտեսվարող սուբյեկտ է։ Փեսայի աբստրակտ հույսերի համեմատությամբ նրա հույսերը բավականին ֆիգուրատիվ են. դրանք արտերկրում ապրող իր կրկնապորտ քեռիները, նրանց բիզնեսմեն թոռներն ու ծոռներն են, որոնց մեծ մասին Պողոսի զոքանչը թեպետ երբևէ չի տեսել, բայց կարոտում է շատ ու հաճախակի, եթե չասենք՝ անընդհատ։Read more... )

9 Мар, 2009

ангел-хуликан

[info]angel_xiligan

(без темы)

UPD. спасибо [info]cartesius  джан!



прошу простить за вольный поэтический пересказа стихотворения Налбандяна "Свобода", помню только примерно, но последняя строка точно его... Эта история произошла на самом деле, просто в пьесе я ее немного приспособила для сцены. текст в основном на армянском.


ИТАК! веселая история!
Случай на вернисаже
или
кармирь во истину кармирь

Ереван. 1998 год. Вернисаж. Маринин участок. Действующие лица:

Марина (художница, продает на вернисаже свои работы и краски-кисти)
Арам. (отсутствует во время спектакля, но все посвящено ему, потому отмечен, имя изменено)
Я - на тот момент просто Нара из "Мир"-а

прохожие, художники,
незримый хор соседей Арама (защищает позицию араминой мамы).
зримый хор прохожих (все знает обо всех вернисажцах)
Read more... )Read more... )Read more... )Read more... )

UPD hamaserakan это гомосексуалист, если кто не знает

25 Фев, 2009

это я

[info]gilantc

Չմոռանաք սրա մասին

Фонд имени Ильи Тюрина в рамках «Илья-премии»-2009 (http://www.ilyapremia.ru) объявляет конкурс по переводу на армянский язык стихотворений и эссе трагически погибшего поэта Ильи Тюрина.
Победители конкурса будут награждены специальными призами и в августе будут приглашены в Москву для участия в фестивале, который состоится на родине А.С. Пушкина в селе Михайловское.
Переводы победителей конкурса будут опубликованы в альманахе «Илья».
Лучший переводчик стихов получит специальную премию и диплом победителя;
кроме того, его собственные произведения (небольшая поэтическая подборка или рассказ) будут переведены на русский и опубликованы в альманахе «Илья».
Участвовать в конкурсе могут все желающие.
Познакомиться со всеми условиями конкурса и получить материалы для перевода можно здесь, в изданиях "Гретерт","Гракан терт", а также на сайте «Илья-премии»:
http://www.ilyapremia.ru/page.php?id=9

Конкурсные переводы принимаются в редакциях вышеуказанных изданий (компьютерная распечатка в закрытом конверте), а также по электронным адресам: iliakonkursarm2009@yandex.ru и ilyadom@yandex.ru.

18 Фев, 2009

это я

[info]gilantc

Ուշադրություն Մրցույթ...

Իլյա Տյուրինի անվան հիմնադրամը, http://www.ilyapremia.ru «Իլյա-պրեմիա» մրցույթի շրջանակներում  հայտարարում է վաղամեռիկ բանաստեղծ Իլյա Տյուրինի բանաստեղծությունների և էսսեների հայերեն թարգմանության մրցույթ:

Մրցույթի հաղթողները կպարգևատրվեն հատուկ մրցանակներով և կհրավիրվեն Մոսկվա, Ա.Ս. Պուշկինի ծննդավայր Միխայլովսկոյե գյուղում օգոստոս ամսին կայանալիք միջոցառումներին մասնակցելու:

Հաղթող ճանաչված թարգմանությունները կհրապարակվեն «Իլյա» ալմանախում:

Բանաստեղծությունների լավագույն թարգմանիչը կստանա հատուկ մրցանակ, հաղթողի դիպլոմ, ինչպես նաև նրա ստեղծագործությունները (բանաստեղծական ոչ մեծ շարք, կամ պատմվածք) կթարգմանվեն ռուսերեն և կհրապարակվեն «Իլյա» ալմանախում:

Էսսեների լավագույն թարգմանիչը կստանա հաղթողի հատուկ դիպլոմ և նրա ստեղծագործությունների ռուսերեն թարգմանությունները կհրապարակվեն «Իլյա» ալմանախում:

Մրցույթին մասնակցել կարող են բոլոր ցանկացողները:

Լրացուցիչ պայմաններին և թարգմանության համար նախատեսված նյութերը կարող եք ստանալ «Գրեթերթում», «Գրական թերթում», Գրական_ամ-ից կամ «Իլյա-պրեմիայի» կայքում։

http://www.ilyapremia.ru/page.php?id=9

Մրցութային նյութերն ընդունվում են մինչև ապրիլի 1-ը, համակարգչային շարվածքով, ծրարի մեջ փակված:

Նյութերը կարող եք ուղարկել հետևյալ հասցեներով. iliakonkursarm2009@yandex.ru և ilyadom@yandex.ru

(Նյութերն այստեղ են)

28 Июн, 2008

это я

[info]gilantc

Ռուսաստանի ամենասկանդալային բանաստեղծուհին...

АЛИНА ВИТУХНОВСКАЯ    
ԱԼԻՆԱ ՎԻՏՈՒԽՆՈՎՍԿԱՅԱ


Մի քանի գործերի հետ միաժամանակ զբաղված էի թարգմանությամբ...

POURQUOI?


Год семнадцатый. Бегущие как крысы
В аристократический Париж…
Апокалипсическую искру
В свастику уже не превратишь.


Что там нацарапала на стенке
Королева царственной рукой?
Эти предрасстрельные застенки
Знаками сакральными покрой!


………………………………….


Все поэты были морфинисты.
А Введенский нюхая эфир,
Говорил: «Как в мире этом чисто,
(если это точно этот мир)».


Вся богема, все интеллигенты,
Все аристократы, буржуа,
Жизнь смотрели, словно киноленту
«Революция». Звучало Pourquoi?


Почему? – так тихо, по-французски.
Так изыскано элита и жила,
Испаряясь, истребляясь. И была
Уничтожена. Практически. По-русски,


По-есененски, по-маяковски надо
Задавать к истории вопрос,
Пролетарская когда приходит падаль
Не туда, надолго и всерьёз.


Pourquoi? – переводи на русский
Весь свой гнев, буквально – на хуя?!
А теперь какого Заратустру
Ожидает Родина моя?..


POURQUOI?


Տասնյոթ թվական։ Ազնվազարմ Փարիզ

Փախչողներ.... առնետների պես...

Աշխարհակործան կայծը սվաստիկա

Չես դարձնի այլևս...

 

Թագուհին, իր ազնվական ձեռքով,

Ի՞նչ էր խզմզել պատերին բանտի։

Նվիրական նշանների տեսքով

Պատանել էր մինչ մահապատիժ։


... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ...

 

Բոլոր բանաստեղծները մորֆինիստ էին,

Իսկ Վվեդենսկին շնչում էր եթեր

Ու ասում. “Աշխարհը ինչ մաքուր է

(Եթե, իհարկե, նույն աշխարհն է դեռ)”...

 

Ողջ բոհեմը, ողջ ինտիլիժենսը,

Ազնվականներն ու բուրժուան

Կյանքին նայում էին հանց հանդիսատեսը

Ժապավենին։ Լսվում էր. “Pourquoi?”։

 

“Ինչո՞ւ”... Այդպես լռիկ, ֆրանսավարի,

Նրբաճաշակ ապրում էր ընտրանին

Ցնդել-վերանալով... Ու վերացվեց

Գործնականում՝ հենց ռուսավարի...

 

Մայակովսկու, Եսենինի ուժով

Պատմությանը հարց պիտի տրվեր,

Երբ տականքը՝ պրոլետար, խուժում էր

Ո՛չ այնտեղ... Երկար ու հիմնավոր։

 

Pourquio?.. Ռուսերեն թարգմանեիր

Ցասումդ ողջ, բառացի՝ “արա, խի՞”...

Իսկ հիմա էլ ի՞նչ Զրադաշտի է

Անհամբեր սպասում իմ Հայրենին։

14 Май, 2008

Волк

[info]gilantc

Մանուշակ Քոչարյան



***


Արցունքը ջերմություն է...
Գրում ես, թե չես լալիս։
Ցավոք, ես հավատում եմ,
Երբ բացում եմ, անձկալի՜ս,
Ծանրոցը քո ուղարկած,
Որ կապել ես հոգատար,
Որ բերել են հոգատար,
Եվ լեցուն են սառնությամբ։
Արցունքը ջերմություն է...
Գրել ես, թե չես լալիս։
Քեզ հավերժ հավատում եմ
Բայց պատկերում չուշացող
Կարոտ- արցունք ման գալիս
Չգիտես՝ ամեն անգամ
Քանի՜ քանի՜ սրտամաշ
Ջերմություն եմ շաղ տալիս։
Ա՜խ, մի՞թե էլ չես լալիս...
 

 
***

Ու ես կորցրի, հենց քեզ կորցրի.
Կորցնում են միշտ էլ ամենաթանկը:
Թե Տերն այդ օրը երևար բարձրից,
Քո տեղ պարզելու փնջած էր կյանքս:  
 
Լուսամուտն արդեն ձյան նկարակալ,
Տանն էպիկուրյան գետեր են հոսում,
Ձյան պարաններից կկախվեմ, կգամ,
Զուր ես հողերին մնալ համոզում:
 
 
Արշալույսներին չեմ տեսնում ոչինչ,
Կյանք ունեմ միայն-շունչս եմ զգում:
Տեսնես ի՞նչ արժե կյանքը ձանրաճիչ,
Վաճառեմ ու գամ, քեզ տեսնեմ մի կում:
 
Ես քեզ կորցրի, հենց քե՛զ կորցրի.
Կորցնում են միշտ էլ ամենաթանկը:
Երդվում եմ` Տերը լսում է բարձրից.
Էժան գներով համեցե՜ք Կյանքս:
 
 
 
 
***
Կապուտակ աչքերով իմ կարոտ`
Մոլորված տողերիս  մառանում
Դու սգվոր իմ` երգող ու պարող,
Այդ ի՞նչ ես բերում ու տանում:
Կապուտակ աչքերով իմ կարոտ
 
Մոռացած հոգնություն ու հանգիստ,
Մոմի պես հալված ձեռքերով,
Գիշերներն ինձ այցի է գալիս,
Ներարկում թուլություն ու կորով:
Մոմի պես հալված ձեռքերով:
 
Իմ հալվա՜ծ, իմ մաշվա՜ծ, իմ մատղա՜շ
Ոլորվում է կարոտս ձորից.
Մայրական մի հայացք, գեթ մի կանչ`
Ես նորից հուսաձույլ կզգամ ինձ:
Իմ հալված, իմ մատղաշ հուսատու
 
Գիշերներն ինձ այցի է գալիս,
Մարտնչում մի երկայն ճամփի դեմ,
Մի գդալ հանգիստ է բերում ինձ
Ու ցավերս տանում փեշի հետ:
Գիշերներն ինձ այցի է գալիս
 
Ծաղրագույն աչքերով իմ կարոտ`
Մոլորված տողերիս մառանում
Դու սգվո՛ր իմ` երգող ու պարող,
Արնագույն գինի՞ ես որոնում:
Ցավագույն աչքերով իմ կարոտ
 
 
 
                     Սերենադ

Թե  մինչև էսօր
Երգդ պահում եմ,
Արտասուքդ էլ,
Հուշի մրուրն էլ,
Ուզում եմ ասել`
Հույսի բարուրն էլ
Քեզ չեմ հավատում:
Ուշ, ուշ, սիրելիս,
Քիչ ուշ իմացա,
Որ որոնել ես
Ու կորոնես
Դու լուռ ու կարմիր
Արեգակը տաք:
 
Ինձ մի՛ նախատիր,
Որ մատները իմ
Բարակ են այսքան,
Ու մատանիներն
Ընկնում են հաճախ:

11 Май, 2008

это я

[info]gilantc

Սեթոյիչը



Սեթոյիչը
Գալուցս արդեն մի շաբաթ անց պարզ դարձավ, որ հրատապ քայլեր են պետք։ Ստեղծագործական մրցույթի և ընդհանրապես Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն գրական դասընթացներ ընդունվելու պայմանների մասին ամեն ինչ գիտեի, միայն մի բանն էր անակնկալ. գրողների միության ենթակայությունից ինստիտուտը տեղափոխել էին կրթության նախարարության ենթակայություն։ Ամեն ինչ իրար խառնվեց. ուղեգիրս ոչ մի արժեք չուներ, վրան իսկի չնայեցին էլ. «Հիմա ամեն ինչ այլ կերպ է»,- ասացին։ Ես պարտավոր էի վճարել որպես արտասահմանցի։ Ստեղծագործական մրցույթն անցած լինելու մասին տեղեկանքը ձեռքս տվին և ուղարկեցին փող ճարելու։
Այստեղ էր, որ հիշեցի Մոսկվայի հայկական կզմակերպություններից Ամենագլխավոր Կազմակերպության ու ընկերոջս այնտեղ աշխատող ծանոթի՝ Ցոլակ Սեդրակիչի մասին։
Հասա Ջուլիետայի տուն։ Հավաքեցի Սաքոյի տված հեռախոսի համարը.
- Բարև ձեզ, ես Ցոլակ Սեդրակիչին եմ խնդրում։

7 Май, 2008

Волк

[info]gilantc

հատված "Մոսկովյան խճանկարից"

Գիտեմ, որ հիմա սրա ժամանակը չի, բայց խոստացել եմ...


ԼԵՎՈՆ ԳԵՂԱՄԻՉԸ

Թարգմանիչ էի աշխատում համառուսաստանյան Ամենգլխավոր Կազմակերպությունում։ Տեղավորողը Ցոլակ Սեդրակիչն էր՝ ընկերոջս՝ Դավթի ծանոթը։ Մի քանի հարցազրույցից ու նախազգուշացումերից հետո աացին, որ ընդունված եմ։

Աշխատավարձիցս բացի՝ խոստացել էին Արշավիր Արայիչին բացատրել ռուս-հայկական գրական կապերը թարմացնելու անհրաժեշտությունն ու այդ գործում Գորկու անվան գրականության ինստիտուտում երիտասարդ հայ գրողների ուսանելու անհրաժեշտությունը… Մի խոսքով, խոստացել էին լուծել ոչ միայն իմ ուսման վարձի հարցը, այլև տարեկան մի 3-4 ջահել գրողների… Ուրախացել էի։ Պատրաստվում էի այս գերազանց նորության մասին մերոնց տեղյակ պահել։

Բացի այդ՝ մի շատ կարևոր հանգամանք էլ կար, որ շատ էր ոգևորում. Կազմակերպությունն ուներ 24 էջանոց «Վեստնիկ» ռուսալեզու ամսաթերթը։ Կարելի էր այն երկլեզու դարձնել, և մեր այդ 3-4 ջահել գրողները, ուսման վարձից բացի, մի պատառ հացի փող էլ կկարողանային վաստակել։ Այս մասին ասացի Ցոլակ Սեդրակիչին։ Նա ասաց, որ ես պարզապես իր մտքերն եմ կարդում։

Կազմակերպությունը խիստ հայկական էր՝ "խիստ գրաֆիկով" աշխատող։ Բոլորը շատ բազզմազբաղ էին ու մտախոհ։ Սենյակներում անընդհատ չխկչխկում էին ստեղնաշարերն ու ճտճտում մկները… Կազմակերպության նախասրահը զարդարված էր Արշավիր Արայիչի կյանքի նշանավոր դրվագները պատկերող լուսանկարներով. Ինքը և Հռոմի պապը, Ինքը և Ժակ Շիրակը, Ինքը՝ Իր բացած հուշարաձանի մոտ, Ինքը՝ Իր կազմակեպած նարդու մրցաշարի հաղթողներին պարգևատրելիս, Ինքը՝ Մոսկվայի լեզվաբանական համալսարանում հայկական դասասենյակը կահավորելիս, Ինքը արտաքնոցից դուրս գալիս, Ինքը…. Ինքը…. Ինքը… Անկախ քեզանից՝ ճնշվում էիր, որ այդ Մե՜ծ մարդու հետ նույն օդն ես շնչում, նույն շենքի մեջ ես գտնվում։ Հետո, երբ իմացա, որ Ինքը այստեղ գրեթե չի մտնում, փոքր-ինչ թեթևացած սկսեցի շրջել շենքում։ Այստեղ անընդհատ հեռախոսազանգեր էին… Միջանցքներում երբեմն շշուկներ լսվում էին, բայց այ, ընդունարանի մո՜տ…. ճանճերի շշուկն էլ կլսվեր… Սա՝ անկախ Արշավիր Արայիչի տեղում լինել-չլինելու հանգամանքից…

Կազմակերպության ընձեռնած բարիքներից օգտվել կարող էին միայն ընտրյալ հայերը՝ նրանք, ովքեր անդամագրվում էին կազմակերությանը։ Անդամագրվելու համար նախ և առաջ հարկավոր էր ուղիղ ժամը 12 00-ին կամ 16 00-ին լինել "օֆիսում"։ Ուղիղ 12 00-ին համառուսաստանյան կազմակերպության մոսկովյան բաժանմունքի վարիչ Լևոն Գեղամիչը սկսում էր նորեկների "վերամշակման" գործընթացը։ Առաջին հերթին բացատրում էր մեր՝ անգիտակից հայերիս անմիաբանության հիմնական պատճառը՝ XXI դարի համար մեկ հայի՝ Արշավիր Արայիչի մեջ հայերիս փրկչին չտեսնելը։ «Ախր նրա մեջ ծպտված փրկչին տեսել են Ժակ Շիրակը, Հռոմի Պապը ու վաաբշե սաղ աշխարհը, բա՜»,- ավարտում էր իր բոցաշունչ ճառը Լևոն Գեղամիչը։

Ընդհանրապես, Լևոն Գեղամիչին տեսնողը չէր կարծի, թե այս բարալիկ մարդը, որ քայլելիս քամուց տատանվող եղեգ էր հիշեցնում, Կազմակերպության "վիսոկոպոստավլեննի լիցոներից" մեկն է։ Երբ նա բարձրանում էր Արշավիր Արայիչի առաջին տեղակալներից որևէ մեկի մոտ՝ կարելի էր կարծել, որ պլաստիլինից է պատրաստված, իսկ երբ գալիս էր իր բաժին, մեկ քամուց քշվող եղեգի էր նմանվում, մեկ՝ անընդհատ մուրճի հարվածներից ճոճվող պողպատյա բարալիկ լարի։

Նա, մինչև ուշ երեկո համակարգչի առաջ նստած, մտածում էր ազգի փրկության մասին։ Շատ անգամ գիշերներն էլ տուն չէր գնում։ Չար լեզուներն ասում էին, որ իր ռուս կինը տուն չի թողնում… Սակայն ես կարծում եմ, որ նա մտածում էր ազգի փրկության գործին լավագույնս ծառայելու մասին և ոչ միայն հենց այնպես մտածում էր, այլև գործում. անգիր էր անում իր, Ժակ Շիրակի և Հռոմի Պապի տեսած փրկչի երկնային "կանցելարիայում" թխված հերթական ինստրուկտաժը։

Օրերից մի օր Հայաստանից նոր եկած ու փրկություն փնտրող հայերի մի ընտանիք էր եկել Կազմակերպություն։ 3 ժամվա ճանապարհ էին կտրել, մինչև մերձմոսկովյան փոքրիկ արբանյակ-քաղաքին կից գյուղից եկել-հասել էին։ Ժամը 12-ն անց էր մոտ քսանհինգ րոպե։ Լևոն Գեղամիչի անփոխարինելի օգնական Ցոլակ Սեդրակիչը առաջարկեց նստել և բացատրեց, որ լավ չէ՛, որ շատ են ուշացել։ Չէ՞ որ երեկ հեռախոսով իրենց բացատրել են, որ ուշանալ չի՛ կարելի։ Որ ինքն էլ շատ լավ գիտի, որ Մոսկովյան հաճախակի խցանվող ավտոտրանսպորտը շատ է համը հանում, որ մանկապարտեզի տիպային շենքում թաքնված Կազ մակերպությունը գտնելն այնքան էլ հեշտ գործ չէ, որ երկար ճամփա են անցել… Բայց Լևոն Գեղամիչի ձայնալարերն էլ, ախր, հավերժական չեն։ "Ախր ափսոս են, մաշվում են, չէ՞։ Մի օրվա համար հո չե՞ն"։

Ու մինչ Ցոլակ Սեդրակիչը դասախոսություն էր կարդում Լևոն Գեղամիչի ձայնալարերերի մասին՝ օրինակներ բերելով հայ գուսանների երգերից ու Պարույր Սևակից, ներս մտավ անգնահատելի ձայնալարեի տերը։ Իմանալով, որ անդամության նոր թեկնածուները ուշացել են, Լևոն Գեղամիչի տրամադրությունն ընկավ։ Նա սկզբում ուզում էր մի կողմ քաշել Ցոլակ Սեդրակիչին, սակայն փոշմանեց ու որոշեց ցույց տալ, թե Կազմակերպությունում ինչպես են վարվում անպարտաճանաչ անդամների և թերացող աշխատակիցների հետ.

- Սեթո՛յիչ, "տի ժե նե վչերա պրիշոլ", ինչի՞ ես մարդկանց այստեղ նստեցրել ու սպասեցնում։ Ասե՞լ ես, որ հաջորդ ինստրուկտաժը ժամը 4-ին է։

Սեթոյիչը, որ հոգու խորքում հույս էր փայփայում, թե Լևոն Գեղամիչը նորեկների մոտ իրեն բան չի ասի, որոշեց հակաճառել շեֆին ու կմկմաց.

- Լևոն Գեղամիչ, մարդիկ երկար ճանապարհ են եկել, և որքան ես հասկանում եմ, ժամը 4-ին պիտի Վիխինոյում լինեն, քանի որ իրենց գյուղի վերջին ավտոբուսը ժամը 6-ին է գնում, իսկ մինչև ավտոբուսին հասնելը՝ Վիխինոյից էլէկտրիչկայով մոտ ժամուկես գնալու են։

Լևոն Գեղամիչը չէր սպասում, որ Սեթոյիչը կհակաճառի և, առավել ևս, կուզենա նորեկների մոտ լավամարդ դուրս գալ։ Տրամադրությունը վերջ նականապես փչացավ. դուրս էր գալիս, որ իր ենթական ավելի շատ է հոգում Կազմակերպության ու նրա ապագա անդամների մասին, քան ինքը… Լևոն Գեղմիչը շռայլ մարդ էր. չխնայելով իր ու Կազմակերպության հարստությունը՝ իր անգնահատելի ձայնալարերը, ամբողջ ուժով գոռաց.

- Դե դու էլ իմ տեղը ինստրուկտաժ արա՛։ Առավոտից խոսո՛ւմ եմ, ինստրուկտաժ եմ անում , բացատրում եմ… Ծնոտս արդեն ցավում է։ Ինչո՞ւ ես էս մարդկանց նստացրել։ "Մոժետ բիտծ" Մոսկվայում էլի՞ գործեր ունեին։ Դու լավամարդ ես դառնում, ինձ էլ… Ես էլ չե՛մ կարող, վրես էլ հալ չմանց։

- Չեք կարող՝ չեք կարող,- փրփրեց Սեթոյիչը,- դե էս մարդկանց ինքներդ բացատրեք ու ասեք, թե երբ գան։

Ընտանիքի հայրը կտրուկ վեր կացավ.

- Ցտեսություն, մենք հետո կգանք։

Սեթոյիչը ուսերը վեր քաշեց, թե՝ տեսնում եք, ինձնից հասանելիքը ես արեցի։ Լևոն Գեղամիչը, փոքր-ինչ անհանգստացած, որ միջադեպը կարող են իր դեմ օգտագործել, արտաբերեց.

- Հասկանո՞ւմ եք, մենք կարգ ու կանոն ունեցող կազմակերպություն ենք, մեր կազմակերպության անդամ…

- Հասկանո՛ւմ եմ,- կտրեց ընտանիքի հայրը,- շատ լա՜վ եմ հասկանում։ Ցտեսություն։

Ընտանիքի գնալուց հետո ծանր լռություն տիրեց։ Լևոն Գեղամիչը սենյակի անլյունից անկյուն էր քայլում։ Սովորաբար նա Սեթոյիչի սենյակում երկար չէր մնում, բայց այս անգամ… Հասկացա, որ իր անփոխարինելի Սեթոյիչի փոխարեն Գեղամիչը բարկությունը թափելու նոր օբյեկտ է փնտրելու, քանի-որ, եթե Լևոն Գեղամիչիը կազմակերպության Մոսկովյան բաժանմունքի ուղեղն էր, ապա Սեթոյիչին կարելի էր բաժամնունքի ոտքերը, ձեռքերը և կենսական անհրա ժեշտության մյուս անդամները համարել, իսկ, ինչպես հայտնի է, ուղեղն առանց մարմնի մյուս մասերի անկենսունակ է, ուստի պարզ էր, որ նա ուրիշ թիրախ էր փնտրելու։ ՍԵնյակում երեքով էինք, ու պարզ էր, որ ուշ թե շուտ Լևոն Գեղամիչն ինձ «ասելու բան է ունենալու»։

- «Կստատի», Ռո՛ւդիկ,- վերջապես անհարմար լռությունը խախտեց Լևոն Գեղամիչը,- դու մեզ մոտ աշխատում ես, բայց, որքան գիտեմ, կազմակերպության անդամ չե՛ս, չէ՞։

- Չէ,- ասացի,- Լևոն Գեղամիչ, ես ուշ եմ գործի գալիս, առաջին ինստրուկտաժի ժամին դեռ տանն եմ լինում, իսկ երկրորդի ժամանակ վերևից եկած հերթական ինստրուկտաժը հայերեն եմ թարգմանում, որ աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցները կարողանան ինքնուրույն ինստրուկտաժվել։

Պիտի ասեմ, որ ես Լևոն Գեղամիչի ենթակայությանը չէի պատկանում, և իմ պատասխանից հասկացավ, որ ես և՛ իմ տեղը լավ գիտեմ, և՛ իր ։

- Մեկ է, Ռո՛ւդիկ, լավ բան չես անում։ Եթե ես որոշողը լինեի, կազմակերպության համակարգիչների մոտ օտարներին չէի թողնի. «բեզոպասնոստ» կա, բան կա, «տայնա» կա,- գլուխը տմբտմբացնելով, բայց հաշտվողաբար նայեց Գեղամիչը՝ հասկանալով, որ ես այնքան էլ չեմ գնահատում իր մեջ ամբարված կազմակերպության գանձը։

Մի շաբաթ հետո՝ ժամը 12-ն անց 18 րոպեին մտա Սեթոյիչի մոտ՝ սուրճ խմելու։ Պետք է ասել, որ Կազմակերպությունում միայն Սեթոյիչն էր, որ կարողանում էր նորմալ հայերեն խոսել և, հայ մշակույթի գործիչների ու գրողների անուններն իմանալուց բացի, նաև այդ գրողներին կարդացել էր և բավականին բան գիտեր։ Սեթոյիչը տեղում չէր, բայց կաբինետում ինստրուկտաժվելու թեկնածուներ կային, որոնց դեռ ոչ ոք չէր հասցրել պատմել Լևոն Գեղամիչի թանակարժեք ձայնալարերը խնայելու անհրաժեշտության մասին։ Իսկ Լևոն Գեղամիչին արդեն զեկուցել էին հերթական անպարտաճանաչների մասին։ Ինձնից անմիջապես հետո Գեղամիչը մտավ ներս, ու ես, հասկանալով, որ Սեթոյիչին տհաճ խոսակցություն է սպասում (ուշացած նորեկներ կան, իսկ Լևոն Գեղմիչի ձայնալարերը խնայելու մասին դեռ ոչինչ չգիտեն), որոշեցի մի քիչ թեթևացնել բացակայող Սեթոյիչի բեռն ու արագ-արագ վրա տվի.

- Ախր երեկ ձեզ հարյուր անգամ հեռախոսով ասել են, որ ինստրուկտաժը սկսվում է ուղիղ ժամը 12 00-ին։ Գիտենք, որ խցաններ կան, որ հեռվից եք գալիս, որ… Բայց Լևոն Գեղամիչն արդեն առավոտվանից այնքան է միտք արել ու այնքան է խոսել, որ ծնոտը ցավում է։ Առվոտից խոսում է ու մտածում, մտածում է ու խոսում…

Փրկություն փնտրող հերթական հայերը կարկամած կանգնած էին…

- Ճիշտ չի՞, Լևոն Գեղամիչ,- շարունակեցի նրա լռությունից ոգևորված,- փոխանակ հասկանաք, որ այստեղ միջազգային մակարդակի խնդիրներ են լուծվում, որ մենք գիշեր-ցերեկ մտածում ենք ազգի ճակատագրի ու վաղվա օրվա մասին, որ… Բա մենք ո՞ր մեկը հասցնենք, ո՞ր մեկը մտածենք, մտածե՞նք, թե՞… Ախր պիտի ժամանակին գաք, որ հասցնենք ձեզ պատմել հայերիս փրկիչ Արշա վիր Արայիչի մասին… Ախր մեր՝ հայերիս միակ փրկիչն Ինքն է։ Նրա մեջ ծպտված փրկչին համ Հռոմի պապն է տեսել, համ Ժակ Շիրակը, համ… Ու "վաաբշե" սաղ աշխարհը, բա՞։ Երկրորդ ինստրուկտաժը ժամը 4-ին է լինելու։ Հիմա գնացե՛ք, քաղաքում ունեցած ձեր մյուս գործերով զբաղվե՛ք ու ժամը 4-ին եկե՛ք։ Եթե հեռվից եք եկել, ապա թող մնա հաջորդ անգամ։ Կներեք, չեք տեսնո՞ւմ, որ մարդու վրա հալ չկա։

Նորեկներից մեկը, որ ըստ երևույթին պահանջ հոգալու համար դուրս էր եկել սենյակից, Ժակ Շիրակի անունը տալու պահին ներս մտավ ու կարծելով, որ "գորձ կկբնի", միանգամից վրա բերեց.

- Ապ, Ժանին ես լավ կճանչնամ, Շիարակավանցի է, չէ՞։ Ապ, ախպեր տղա է, ընդիր կռիշի գորձ կենե, բայց մեր էրածն ուրիշ է, մեզի հավասարը չկա։ Ըմբես շողուլի կայնծնենք, օր…

Լևոն Գեղամիչի դեմքը լուծվեց պատի սպիտակ ֆոնի հետ։ Ես հասկացա, որ նորեկների ինստրուկտաժի մնացած մասը հարկավոր է իրեն զիջել ու դուրս եկա, քանի որ իմ անմիջական ղեկավար Բալաբեկ Աղայիչը կարող էր ինձ հարցնել։

- Դե գնացե՛ք, գնացե՛ք ձեր մնացած գործերին ու իրիկունը կգաք… Ավելի ճիշտ, իրիկվա համար Լևոն Գեղամիչը ձեզ կասի։ Պիտի պարտաճանաչ լինել, չէ՞։

Օրվա մնացած մասը Լևոն Գեղամիչը անց կացրեց Սեթոյիչի սենյակում՝ փորձելով հասկանալ, թե՝ "այս ոչ ու փուչ հայաստանցուն որտեղի՞ց բերին-գցեցին իրեց մոտ"։ "Բա մի կարգին մոսկվացի թարգմանիչ չգտա՞ն",- բողոքում էր նա մտնող-դուրս եկողին։

Մի օր աշխատակիցներից մեկի՝ Վլադիմիր Դիլանյանի ծննդյան օրն էինք նշում։ Հավաքվեցինք դահլիճում գցված սեղանի շուրջ։ Ինչպես հարկն էր, հավաքվեցին բոլոր տեղակալները՝ սկսած առաջինից՝ Կոստան Սպարտակովիչից։ Կենաց կենացի ետևից մթնոլորտը տաքացավ, անկեղծացավ, ու Լևոն Գեղամիչը որոշեց կենաց ասել.

- "Դրուզյա՛", բերեք խմենք այն օրվա կենացը, «կագդա, զա բոլշիե զասլուգի պերեդ ռոդինոյ», մեզ փառք ու պատվով կտանեն՝ թաղելու հայրենի հողում…

- Հայստանը քեզ համար համահայկական գերեզմանոց հո չի՞,- մռթմռ թացի, անկեղծ ասած, չուզենալով, որ լսեն, քանի որ Դիլանյանի ծննդյան օրը փչացնելու նպատակ չունեի, բայց բանից պարզվեց, որ բոլորն էլ լսել էին։

- Ինչի՞ ես այդպես ասում, Ռո՛ւդիկ,- պայթեց Գեղամիչը,- մենք, ի՞նչ է, հայրենանվեր գործեր չե՞նք անում… Քանի՜ համակարգչային դասարան ենք բացել, քանի՜ ռուսաց լեզվի զարգացման կնտրոն։ Մեր աճյունները հայրենիքում ամփոփելու իրավունքը մենք վաստակել ենք։ Այնպես, ինչպես Զորավար Անդրանիկն ու Գարեգին Նժդեհը։

- Չէ,- ասացի,- Լևոն Գեղամիչ, այնքան, որքան դուք եք անում՝ ոչ համաշխարհային բանկը, ոչ էլ եվրապառլամենտը չի կարող անել։ Քոֆի Անանն էլ չի կարող անել, ուղղակի ես նկատի ունեմ, որ բոլոր հայերի աճյունները տեղավորելու և ձեզ նման արժանի մարդկանց շքեղ հուրարձաններ սարքելու դեպքում Հայաստանում ապրելու տեղ չի մնա…

Էստեղ Կազմակերպության 24 էջանոց "Վեստնիկի" խմբագիր Աշոտը փորձեց շտկել իրավիճակն ու ասաց.

- Դե, Լևո՛ն Գեղամիչ, Ռուդիկը նկատի ունի նաև այն, որ դուք Մոսկվայում եք ապրում… Տանելու հոգսեր կան… "Նե վսյո տակ պրոստը"…

- Այո,- չհանգստացավ Լևոն Գեղամիչը,- Մոսկվայում եմ ապրում։ Ես այստեղ եմ ամուսնացել ու երջանիկ եմ։ Ես, արդեն 50 տարի է, այստեղ եմ ապրում։ Մարդը երջանիկ լինելու իրավունք ունի, չէ՞…

- Դե որտեղ որ երջանիկ եք եղել, այնտեղ էլ հողին հանձնվեք,- ասացի,- ինչի՞ եք անպայման ուզում մեր Հարենիքի բնակության համար պիտանի տարածքները քչացնել… Ես, օրինակ, ապրելու եմ Հայաստանում ու խնդրելու եմ, որ, անկախ երջանիկ լինելուս հանգամանքից, ինձ կանգնած թաղեն. այդպես քիչ հողատարծք կծախսվի։

- Իսկ ի՞նչ է, հողի համար միևնույն չէ՞,- չէր հանգստանում Լևոն Գեղամիչը։

- Չէ՛,- ասացի,- Լևո՛ն Գեղամիչ, միևնույն չէ՛։ Մենք մեր հողին ասում ենք մայր։ Այն իգական է, կին է, իսկ կնոջ համար միևնույն չէ, թե ով է ծոցը մտնում…

Տհաճ իրավիճակ էր։ Ինչ-որ մեկն ասաց, որ Բալաբեկ Աղայիչը ինձ կանչում է։ Զարմացած կողքս նայեցի ու տեսա, որ սենյակում «զամերից» ոչ ոք չի մնացել։ Դուրս գալուցս հետո դեռ երկար ժամանակ սենյակն աղմկոտ էր։ Բալաբեկ Աղայիչն ինձ հարցրեց, թե քանի բաժակ օղի եմ խմել։ Անկեղծորեն պատասխանեցի, որ օղի ընդհանրապես չեմ խմել, քանի որ չեմ սիրում, իսկ գինի՝ մի քանի բաժակ խմել եմ, բայց ես հո հարբած չե՞մ… Այստեղ Բալաբեկ Աղայիչն էլ փրփրեց ու ասաց, որ ընդհանրապես ինձ խմել չի կարելի։ Կտրականապես չի՛ կարելի։
Դրանից հետո Լևոն Գեղամիչն ինձ այլևս չէր վստահում, բայց իրանվստահությունը ինձանից թաքուն էր պահում։ Կազմակերպությունն էլ նախապատրաստվում էր համահայկական տիեզերաժողով անցկացնելուն։ Արշավիր Արայիչի ինստրուկտաժները տժժալով սփռվում էին աշխարհի բոլոր հեռավոր անկյունները՝ ի գիտություն և ի խրատ համայն հայության։

20 Апр, 2008

это я

[info]gilantc

22-ի մասին չե՞ք մոռացել...

Հիշեցնեմ, որ ապրիլի 22-ին ՀԳՄ կլոր սրահում կկայանա Ջիվան Արիստակեսյանի "Այրվող հորիզոններով քայլողը" գրքի շնորհանդեսը։
Որպես գրքի գրական խմբագիր հրավիրում եմ բոլոր ընկերներին։

(հատված գրքից)

* * *

     Մեր գյուղն ուներ իր նշանավոր դհոլչին՝ Եղիան։ Նա ընտանիքով, երեխա ներով ծանրաբեռնված, բայց ուրախ մարդ էր։ Պարապ չէին թողնում, գյուղից գյուղ էին կանչում։ Երեխաները փոքր էին՝ մեր տարիքի, միասին խաղում էինք։

     Մի առավոտ գյուղում սառը լռություն տիրեց։ Գյուղն ասես կարտաբեր ամպ լիներ։ Բոլորը քաշվել էին իրենց տները, իսկ դրսից դհոլի ձայն էր գալիս… Արևը նոր էր ելել, ճառագայթները դեռ նոր հասնում էին ժամի կատարի մեծ խաչին, աշխուժ աշխատանքի ժամ էր… Մանրերով դուրս թափվեցինք. «ի՞նչ է ադիկա», «ի՞նչ է պատահել, ադ ի՞նչ կընե դհոլչի Եղիան», «ինչո՞ւ կպարե ու լաց կըլլա... »… Նա խենթի նման պտտվում, անհասկանալի շարժումներ էր անում։ Դհոլին խփում ու պտտվում էր։ Եղանակ չկար։ Մեն մենակ էր, գյուղի կենտրոնում՝ ժամի հրապարակի վրա խենթացածի պես լալիս, դհոլին խփում ու պարում էր… Եղիայի գլխին օսմանական փաթթոց կար… Հագին ճերմակ պորտեգոտ էր, մեծ կանաչ գույնի գոտին էլ վրայից կապած…

     Գիշերը մտել էին նրա տունն ու դաշյուների սպառնալիքի տակ ստիպել էին  մատը դնել իսլամ ընդունելու և թուրք դառնալու մասին թղթի տակ։ Եթե չաներ՝ ընտանիքով մորթվելու էր։ «Դու իսլամի հարսանիքներին թուրքերին ուրախաց նում ես,- ասել էին նրան,- իրավունք չունես գյավուր մնալու»։

    Նրանք այլևս իրավունք չունեին հայերեն խոսել, հայերի մեջ լինել, հայի զգեստ հագնել… Ամեն ինչ հասկացանք։ Մեծերի նման մենք էլ քաշվեցինք մեր տները։ Դրսից դեռ լսվում էր խենթացած Եղիայի գոռոցը.

     - Յա՜, ալլահ, ալլահ… «Մուհամեդ, ռասուլուլահ»…

    Կողքին հավաքված թուրքերն ու քրդերը հռհռում էին։ Եղիան լաց էր լինում։

 
* * *

    Մի քանի օր անց գյուղը նորից ողբ ու կոծի մեջ էր. «զաբդիաները» մտել են գյուղն ու  Մաղաքենց Մաթոս ափուն՝ այդ խեղճ հալևորին թակում, սպանում են.

    - Տղայիդ տեղն ասա, «էշեկ-թափուր» (ասկյար) ենք տանելու, ինչո՞ւ գյուղում չի, փախե՞լ է հայրենիքին ծառայելուց: Տուն-տեղդ հիմա կվառենք ու քեզ էլ մեջը կգցենք։ Գազը պատրաստ է, - գոռում, խփում են ու չոր խոտը լցնում տունը, որ կրակ տան...  Լուսկեն պապիկը՝ Տացուիս կրտսեր եղբայրը, վազում է, հասնում, արծաթ է ցույց տալիս, համոզում, թե «Մաթոսը ոչինչ չունի, արտերը, տնտեսությունը մնացել են երեսին»: Ոչխարով, հավով, աքլորով մի կերպ մեղմացնում է և երաշխավորում, որ ծերունի Մաթոսի տղան՝ Միսաքը, «ղուրբիթ խզարճի է» (լավ սղոց քաշող): Հիմա նա Երզնկայի, կամ Սվազի կողմերում կլինի...  Թող ժամանակ տա կանչել տալու համար:

     Լուսկեն պապիկը գյուղի հայերի լիազորն էր։ «Մյուդյուրլիկը» բռնի կարգով նրա վրա էր բարդել այդ պատասխանատվությանը, որ որևէ հակակառավարական կամ կասկածելի բան պատահի, գլխովը պատասխան տա:

    - Մեզ մոտ խզար քաշելու բան չկա՞, ի՞նչ է, - բեղերը սղալելով գոռաց թուրքը,- էնքան հայի քանդված տներ կա՜ն, այ, է՜ն ա՝ գերաններն ավերակների մեջ դիզված են…

     - Հա՛, չաուշ էֆենդի, կկանչեմ, կուգա կքաշի, - պաղատում է Մաթոսը՝ մի բուռ ոսկոր դառած: Շրա՜խկ.

     - Ես յուզբաշի եմ, կյավուր, ոչ թե չաուշ, սովորիր տարբերել:

    - Յուզ-բին-բաշի էֆենդի, սոված կլինեք, «բույուրան» դեպի «խժանքը» (քեֆը)...  Հրամցնում է նրանց Լուսկեն պապիկը ու գործը վերջանում է նրա նով, որ տարան նրա կրտսեր տղային՝ Ծատուրին: Այդ տանելն էր, որ տարան, էլ ոչ մի հետք։ Սակայն կա ճակատագիր...  Ինչ որ է, Լուսեն պապիկի մատի դրոշմը վերցրին, որ երկու ամսից խզարճի Միսաքը Ղարաղուլաղում լինի:

18 Апр, 2008

это я

[info]gilantc

Ջիվան Արիստակեսյան



Գրքի շնորհանդեսի մասին նայել այստեղ [info]gilantc

(հատված գրքից)

 * * *

     Արմենակը լուսանկարիչ էր և ամեն օր իր գործիքը դնում էր մեր եկեղեցու կողքին գտնվող փոքր պուրակի վերին անկյունի մոտ, միևնույն նստարանի կողքին: Ընդմիջմանը գնում էի նրա մոտ։ Մի անգամ, երբ ես ննջել էի նստարանին, լուսանկարել էր։ Երբ զարթնեցի տվեց ինձ: Ափսոս, հիմա այդ լուսանկարը չեմ գտնում:

     Մի օր ես նրան պատմեցի իմ պատմությունը։ Ինքն էլ սկսեց իրենը պատմել։ «Գիշերը,- սկսեց Արմենակը,- Տեր-Զորի ավազուտներում բորենիներն են շրջում, ցերեկը՝ կիզող արևն է զենիթում… Ագռավ, ցին, հողմ ու ավազ: Մենք երեխաների մի խմբով, թաղված էինք կիտված ավազների տակ:  Առավոտ արշալույսին, իրար քաշում հանում էինք ավազների տակից։ Ով մահացել էր, այդպես էլ մնում էր: Մենք գիտեինք, որ հայ ժողովրդին թուրքերը արմատապես բնաջնջում էին, բայց մենք արդեն արաբական անապատներում էինք: Եվ ուզում էինք ձայն տալ, գոռալ, ճանապարհ գտնել, և վախենում էինք։ «Հե՜յ, ո՞վ կա, ո՞վ կա»,- և կանչում էինք, և վախենում։ Բայց երևի ավելի շատ վն•ըստում էինք։ «Սո՜ւս, կլսեն,»- ասում էին ընկերներս։ «Ովքե՞ր»։ «Թուրքերը»։ «Բա ի՞նչ անենք, բա հայերը ո՞նց լսեն, բա մեր ժողովուրդը, մեր ծնողները...  Հե՜յ, ո՞վ կա, լսեք մեզ, մենք չենք մահացել, կենդանի ենք»…

     Մեկ էլ ձիավորների ձայն առանք։ Ո՞վ են, թո՞ւրք, արա՞բ, թե՞ քուրդ… Ուշադիր լսում էինք։ Հեռվից լսվում էին թուրքերի կանչերը. «Ոչ ոք կենդանի չի մնա, դուք գյավուրներ եք, «դինսզ էրմանի շեյթաններ»...  Մենք նորից արագ-արագ թաղվում էինք ավազների տակ։ Մութն ընկնում էր թե չէ, քուրջ մուրջ էինք հավաքում, ավազը փոսեցնում, մեզ համար տեղ էինք սարքում: Մնացել էինք հինգ երեխա՝ իրար անծանոթ, իրարից մեծ ու փոքր:

     Սովահար թափառում էինք դիակների մեջ: Ո՞ւր գնայինք, մարդիկ որտե՞ղ են ապրում՝ չգիտեինք... Երեխեքից մեկը ձայն տվեց. «Հրե՜ն, ուղտեր են գնում,  ուրեմն մարդ կա այնտեղ»։ «Չէ,- ձայն տվեց մյուսը,- մարդ չեն, թուրք են»։ «Չէ, մարդ են, արաբ են»։ Թաքուն հետևեցինք նրանց: Նրանք նստեցին հացի ինչ-որ խորը ջրհորի մոտ: Համ ծարավ էինք, համ էլ սոված։

     «Տղաներ,- ասի,- դուք հոս թաքնվեք, ես կերթամ, կմոտենամ, ինչ կըլլա՝ թող ըլլա»։ Ես •նացի։ Սոված շան նման սողում եմ դեպի անոնք: Ինձ տեսան: Մեկը վեր կացավ ու հրացանը դեպի ինձ պարզելով՝ կրակեց։ «Գյավուր էրմենի լակոտ է, դեռ չի սատկել»։ Մյուսը թե՝ «Էֆենդի, թող մնա, ինչո՞ւ սատկի, մեղք է, ես կերթամ, կբռնեմ, բերեմ... Մեզ տղա կըլլա, կբանի մեզ համար»։ Ես ոտքերումս ինչքան ուժ ունեի, զոռ տվի ու փախա, ծածկվեցի ամայի ավազուտի ալիքներում։ Վազեցի տղաների կողմը.

      «Մեկ է, տղաք, ասոնց ետևից պիտի երթանք,- որոշեցինք մենք,- հոս մնալով կմեռնինք»։ Հասանք նրանց հաց կերած վայրը, մնացորդների փշրանքները լպստեցինք: Նոր ջուր չկարողացանք հանել, եղածից օգտվեցինք: Իրար ետևից, նրանց ճանապարհով շարժվեցինք: Պզտիկ Անուշիկը չէր կարողանում քայլել, լաց էր լինում.

     - Մի երթաք, Արմենակ, մինակ ես ի՞նչ պիտի ըլլամ, ինձ էլ տարեք…

     Ես վազեցի բռնեցի նրա թաթոն։ Ընկնում էր, չէր կարողանում քայլել... Սովահար էր, ծարավ, հոգնած… Վրան ոչինչ չուներ: Մենք էլ էինք մի չիթ կապել: Անուշ, Անուշ...  Ի՞նչ անեի…

     - Վեր ել Անուշ ջան, վեր, երթանք ուղտերի ետևեն: Հոս ավազ է, հոս մնալով կմեռնենք:

    - Անուշը թող մնա հոս, մենք երթանք, բնակավայր գտնենք, ու գանք իր ետևեն։

     Այս միտքն ասողի անունը մոռացել եմ: Անուշը լսեց և ուշաթափ եղավ: Մենք ուշքի բերինք, մի երկու քուրջ գցեցինք վրան, ծածկեցինք: Կիսաուշ էր, չիմացավ, որ իրեն թողինք, գնացինք:

     Ուղտապանները գիշերն անապատից դուրս եկան: Մենք ուրիշ քոչվորներ էլ տեսանք, բայց վախեցանք մոտենալ: Գտանք նրանց կերակրի մնացորդները։ Լակափոսերի մեջ ջրանման հեղուկ էր մնացել, խմեցինք, անգամ խոնավությունն էլ լիզեցինք: Հիմա էլ սկսանք ասոնց հետևել»:

     - Բա Անուշիկն ի՞նչ եղավ,- հարցրի ես անհամբերությամբ։ Նա նայեց ինձ ծանրացած հայացքով ու շարունակեց կիսատ թողած պատմությունը. «Երկու ընկերով  վազեցինք ետ։ Մյուսները չեկան։ Բայց ճամփին հողմը բռնեց։ Մենք մտանք ամրակոճղ խոտերի տակ, ծածկվեցինք ու քնեցինք: Առավոտ ման եկանք… Անո՜ւշ, Անո՜ւշ, Անուշի՜կ… Հա ձայն էինք տալիս, բայց ի պատասխան միայն գայլ ու բորենին էին ոռնում՝ իրենց հա•եցած երախների ժանիքները լիզելով...  Ա՜խ Անո՜ւշ, Անո՜ւշ...  Մինչև հիմա էլ երազումս նրան եմ կանչում...   Անուշը հրեշտակ էր, Անուշի հո•ին հանգիստ է, ինձի հանգիստ չկա։ Ետ գալիս ընկերս էլ մեռավ, մնաց Անուշիկի հետ՝ անապատում։ Ես ետ եկա, միացա մերոնց։ Ընթրում էինք քաղաքի աղբակույտերում, որ մարդիկ մեզ չնկատեն… Հենց որ երեկոն իջնում էր, մենք սողում էինք դուրս և արշավում աղբերի վրա: Ամենից հարմարը «կլեպներն» ու ոսկորներն էին։ Այստեղ էլ անտեր, թափառական շներն էին մեր բաժինները խլում։ Մեզ համար գույնգույն շորեր ճարեցինք, կարկատեցինք, հագանք: Մենք անապատային նոր տեսակի կենդանիներ էինք: Առավոտ վաղ, կուշտ կերած փախչում, մտնում էինք մեր անապատային որջերի մեջ, նույնիեկ երգեր էինք մռմռում: Բորենիները մեզ չէին կարող մոտենալ, կխեղդեինք դրանց, արդեն ահ ու սարսափ չունեինք, միայն մարդուց էինք վախենում:

     Մի օր էլ մեզնից մեկը բռնվեց։ Ուզում էր մտնել, մոտիկ տանից ջուր փախցնել: Չէ, չթակեցին… Հարցրել էին՝ ովքե՞ր եք։ Ասել է՝ հայ ենք։ Նրանք էլ, թե՝ թուրք չկա, եկեք, ձեզ հավաքում են… Նա եկավ, պոռաց, թե՝ տղաք, ալ մեզ բան չեն ընելու, եկեք, թուրքը չքվել է, հայն է հոս, կենդանի հայ կա… Այդ ժամանակ մենք ուշադիր չէինք մեր խմբի սեռային կազմի հանդեպ, երբ գրանցման հասանք, նոր իմացանք, որ մեր ութ հոգուց երեքը աղջիկ են եղել»:

14 Апр, 2008

это я

[info]gilantc

Նահապետ Քուչակ



* * *

Իմ բարձրագընա՛ց լուսին, շատ բարե՛ւ տար իմ կիւզելին։

- Զբարեւդ ես ի ո՞ւր տանեմ, չեմ գիտեր ըզտունն կիւզելին։

- Գընա ի վերայ թաղին, բարձըր պատ ու ծառն ի միջին.

Նըստեր ի ծառի շըքին, կը խմէ իր լուրջ ապիկին,

Խըմէ ու հայրէն կ՛ասէ. թ’ «Ի՛նչ անուշ է սէրն ու գինին»։

 

* * *

Ձեր տունն ի բանէ եկի, զքեզ տեսայ, բանըն մոռացայ,

Ոտկունքս ոչ ի յետ կերթայ, ոչ յառաջ, սերկերտան եղայ.

Ես քեզի հազա՛ր ծառայ, ի՞նչ արիր, որ հընցկուն եղայ.

Շատոց սիրոյ տէր էի, ի՞նչ դիժար եղաւ այս տարպայ։

 

 

* * *

Լուսի՛ն, պարծենաս, ասես. «լուս կուտամ ես աստընվորիս»։

Ահա  հողեղեն լուսին ի գըրկիսւ երեսն երեսիս.

Թե չես աւտալ այս գերուս, յե՛տ տանեմ ըզփէշ կապայիս,

Վախնամ՝ սիրոյ տէր լինիս, լուս պակա՛ս տաս ստնվորիս։

 

* * *

Աղուո՛ր, զքեզ աստուած ստեղծել, մարդ օրհնած, որ զքեզ բերել է.

Ո՛չ լուսին ի քեզ նըման, ո՛չ արեւ, որ դեռ կու ծագէ.

Զուհալ աստղ ի քեզ նըման, որ ամէն առաւօտ կելնե,

Կերթայ ի Հոռոմք ի վար, լուսըն մութն ի հօն բաժանէ։

 

 

* * *

Զիմ եարն ի գընալ տեսայ, կանչեցի՝ «Պագիկն ի քանի՞»։

Դարձաւ ու ճուղապ ետուր, թե՝ «Քանի՛ քո չարն ու քանի.

Պագն որ դըրամով լինի, չեմ իտար թաշխարհ աւերի.

Թե ինձ մուրատով կուզես, եկո պա՛գ՝ հաւասդ անցնի»։

 

* * *

Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինամ յո՛ւր տեսնում աղւոր, նայ սիրեմ,

Թե զյաւիտենից պատճառն եմ ուսել, ես երթամ, ասեմ.

Զաղեկն այլ ի գիրկս առնեմ, ւաստծոյ երթամ, ցըցընեմ.

- Զաղեկըն դո՛ւ ստեղծեցիր, ինձ յէ՞ր մեղք դընես, թե սիրեմ։

 

* * *

Երբ որ ես պըզտիկ էի, կանչէին ինձ ոսկի տըղայ.

Մեծցա, սիրու տէր եղայ, երեսիս գոյնըն կու գնայ.

- Մանկտի՛ք, ձեր արեւն ասեմ, որ սիրուն՝ քարըն չի դիմանայ.

Սիրուն՝ քար ւ՚երկաթ պիտի, պողպատէ դըռնակն ի վերայ։

* * *

Երթա՛մ, չի կենա՛մ ի հոս, ուր երթամ, հոն ա՛լ չի կենամ.

երթամ քանց Հոռոմն ի վար, վըտարի՛մ, այլ իսկի չի գամ.

Թե գան զիմ տեղըն ասեն, նայ, հեռու եմ, ա՛յլ հեռանամ.

Թե գան ու զքո տեղն ասեն, նայ, զինճիլն եմ, կըտրեմ ու գամ։

5 Мар, 2008

Аскал

[info]gilantc

(без темы)

ԱՐԹՆԱՑՈւՄ

  Եվ տոտեմը եղել է մեր- գայլ...
Օ՜, նախնիներՏեսնում եմ ահավասիկ
Հին դարերի խորքում, ուղիներում  մռայլ,
Քաղցած, քոսոտ, անբուրդ, դեպի լյառը Մասիս
Քայլում է առասպելյալ մեր գայլը
Ե. Չարենց

Չէ՛, ուշացել եք արդեն,

Տիեզերքն էր ինձ պահապան,

Քիչ մնաց հոգիս ավանդեմ,

Քիչ մնաց դառնամ ինքնասպան

… … … … … … … … … … … …

Անհունն ահարկու էր ու խուլ,

Բայց ժպտաց Արևի հայելին

Ու տեսաժանիքներս հզոր,

Մագիլներս տեսա գայլային

Չէ՜, ուշացել եք, իզուր

Լկռահաչ եք տալիս ու ոռնում,

Ստո՛ւմ եք, փյունիկ չե՛մ. մեռա՝

Հարություն էլ չեմ առնելու

Ես գայլն եմ այն տոտեմիկ,

Որ իրեն կարծեց բուսակեր

Ու սովից հյուծվեց, թուլացավ,

Նվաղեց, բայց ուշքի է եկել

Եվ հիմա ես եկել եմ կրկին

Ու լերկ ու քոսոտ չեմ հիմա,

Ժանիքս սեղմած ձեր բկին՝

Ասում եմ. «Թողնում եմ գնաք»…

Գնացե՛ք, ձեր պիղծ ոհմակի

Արյանը կարոտ չեմ բնավ,

Հարազատ լեռներիս ծերպերին

Կգծեմ իմ հին արեալն

Ու ծորուն լուսներգս կրկին

Ինձ կտանի տեսության

Լուսնին,

             Աստղերին,

                                Արեգին… -

Բաղադրությանն իմ արյան։

22 Фев, 2008

это я

[info]gilantc

Մեղա

 Մեղա՜, մեղա՜, մեղա՜, իմ պապերի լեզու,
Թե քեզ աղարտել եմ չարալեզու սրտով,
Թե անարգել` անգամ ճարահատյալ ստով,
Մեղա՜, մեղա՜, մեղա՜, արքենածին լեզու։

Մեղա՜ ամեն ժամի ու վայրկյանի համար,
Երբ շուրթիս անհարկի օտար բառ է իջել,
Երբ գրիչս օտար տառաբույլ է փնջել…
Մեղա՜ ծամածռված ամեն բառիդ համար։

Մանուկներիդ ունկում (օտար հողում ծնված)
Չհասկացված ամեն բառիդ համար մեղա՜,
Որ քեզնով երգելիս ես անկարող եղա
Նոցա այնպես թովել, որ կախարդվեն ցմահ,

Որ սեր դառնաս ջահել երակներում պրկված,
Որ քեզանով բառեն դիցերի պես հպարտ,
Որ քո կախարդական հնչյուններից պոկված
Ամեն մի ելևէջ՝ դառնա ԴԱՐՁԻ ճամփա։

16 Фев, 2008


[info]countrev

НУЖНА ПОМОЩЬ, ПРОДОЛЖЕНИЕ СЛЕДУЕТ

http://countrev.livejournal.com/11005.html

8 Фев, 2008

Волк

[info]gilantc

"Համաստեղ - Աղբալյան" ամենահետաքրքիր նամակները...

 
Գաղտնիք չէ, որ նամականին գրական ամենահետաքրիր ժանրերից մեկն է։ Այստեղ մարդկային հարաբերություններն անշպար են, առանց գունազարդման, բայց հավաստի, ուրեմն նաև՝ ճանաչելի ու առավել ընկալելի։ Այստեղ ժամանկը դեռ կենդանի, տրոփող երակ ունի… Իսկ երբ դա Համաստեղի, Նիկոլ Աղբալյանի, Լևոն Շանթի ժամանակն է, հասկանում ես, որ գործ ունես ազգիդ ճակատագրական պահերի հետ. Մեծերը մեծ խնդիրներ էին լուծում…
Աղբալյանին ուղղված մի նամակի մեջ Համաստեղը գրում է. «.... Առանձնապէս Ամերիկայի մէջ սկսած է շատնալ լէվանթէն մտաւորականութիւն մը իր աղմուկով էժան փառասիրութիւնով եւ մանաւանդ շահամոլութիւնով։ Մի քանի տարի վերջ անճանաչելի պիտի դառնայ նաեւ Դաշնակցութիւնը։ Միայն Հայաստանը կարող պիտի ըլլայ այդ սպառնացող վտանգէն փրկելու այս ազգը։ Աստուած հայը միջակ մտաւորականներու ձեռքէն ազատէ։ Ինձ համար այդ վտանգը տեսակ մը կոշմար դարձել է»։ Ի՞նչ իմանար խեղճ Հմաստեղը, որ այդ «կոշմարը»՝ միջակ մտավորականությունը, որ բավական եռանդուն է, ձեռներեց, անսկզբունք ու անհենք, ոչ միայն կարող է միջակությամբ վարակել Հայաստանը, այլև ձևախեղվելով ծննունդ տալ լկտի, անսքող հակազգային բազմապիսի երևույթների, որոնցից մեկն էլ ինքնակոչությունն է՝ իրեն հատուկ «արժեքային համակարգի փոփոխությամբ» ու սեփական շպջապատում իրնցից ավելի թույլերին «բուծելու» ազգակործան գործելակերպով։ Դժվար չէ պատկերացնել, թե ուր է տանում նման գործելակերպը. «դասական» խաղալու մարմաջով տառապող միջակն իր շուրջ բուծում է միջակից ցածրերին, սրանք՝ թույլերին, վերջիններս էլ իջնում են այնպիսի մակարդակի, երբ վարկաբեկված է մտավորական տեսակն ընդհանրապես. այն, ինչ տեսնում ենք այսօրվա մեր իրականության մեջ։
Մեզ այնքան են ծանրաբեռնել հանպազօրյա հաց հայթայթելու խնդրով, որ չենք էլ մտածում հայ տեսակի կորստի մասին։ Ամոթ է խոստովանելը, բայց հայապահպանության մասին պիտի խոսվի՝ առաջին հերթին նկատի ունենալով հենց Հայաստանը, քանզի այստեղ՝ սեփական տան պատերից ներս, «արխեինանում», մոռանում ենք ինքնապաշտպանության մասին, իսկ «մերը» կոչվող տունն արդեն կիսով չափ ուրիշինն է. վաճառված է ու շարունակվում է վաճառվել 30 արծաթով։
Այս մի քանի նամակն էլ բավարար է՝ պատկերացում կազմելու, թե սփյուռքում հայ տեսակի պահպանման համար ինչ է պահանջվել. զոհաբերած կյանքեր և ինչպիսի՜ կյանքեր։ Գուցե ոմանց համար էլ այս նամակները մտորելու առիթ հանդիսանան, թեև, գրեթե համոզված եմ, որ ընթերցելու են այս նամակները ինձ հետ համամիտ մարդիկ ու մի ավելորդ անգամ (թող ներող լինեն վերքին աղ ցանելու համար) տխուր հոգոց են հանելու։ Իսկ Համաստեղի ասած «կոշմարը» շարունակելու է իր գործը. նրանք միայն իրենց գրածն են կարդում...
Ռուս պատմաբան Կլյուչևսկին մի հանճարեղ ձևակերպում ունի, որ մենք՝ հայերս, պիտի ականջներիս օղ անենք. «Պատմությունը ուսուցիչ է, որը երբեք դաս չի հարցնում, բայց չսերտած դասի համար շատ խիստ է պատժում»։ Մենք անընդհատ պատժվում ու խելքի չենք գալիս։
Ահավասիկ...

Խորապես շնորհակալ եմ բանսիրական գիտությունների դոկոր
Մարգարիտա
Մամիկոնի Խաչատրյանին՝ այս հրաշալի հատորյակը՝
«Նամականին» կազմելու, և ընդհանրապես Համաստեղի գրեթե
ամբողջ
ժառանգությունը հայ ընթերցողին նվիրելու համար։
 
1932, Դեկտեմբեր 29, Պեյրութ
Սիրելի Համստեղ
Հիմա կը զարմանաս թէ այս ինչպես է որ ես նամակ եմ գրում քեզ, ես, որ մեր տուն տարի է նամակ չեմ գրած եւ իրաւունք ունիս մտածելու թէ՝ «կամ աղն է պակաս, կամ՝ մաղը», եւ իսկապէս պակաս է թէ մէկը թէ միւսը։ Նախ Նոր տարիդ շնորհաւորեմ, որ ազատուիմ այդ անիմաստ պարտականութիւնից, մեզ պէս ազգին ի՞նչ Նոր տարի։ Հիմա սիրելիս՝ անցնեմ բուն նիւթիս։ Այս տարի բացինք մեր Ա լսարանը. 17-21 եւ աւելի տարեկան ունկինդիրներ ունիմ։ Ես դասաւանդում եմ գրաբար եւ Հայոց պատմութիւն։ Գրաբարը դիւրին է, ինքս ընտրած եմ նիւթերը, արտագրած եմ տետրակի մէջ։ Գրել եմ տալիս աշակերտներսի եւ այսպիսով նրանց ձեռքը բնագիր տալով՝ անցնում եմ լեզում։ Բայց գրականութիւնը մատս լիզելով եմ աւանդում, որովհետեւ մեր վարժարանը ո՛չ բնագիր ունի, ո՛չ հետազօտութիւն։ Քայլում եմ դասարանի մէջ եւ խօսում եմ յիշողութենս յենուած ու նրանք գրում են։ Ուրիշ հնար չկայ։ Բայց սա հանդուրժելի չէ։ Անցեալ տարի ես ոչ մէկ դահէկան ռոճիկ եմ ստացած։ Այս տարի ամսականիս 2/3ը զեղչել եմ՝ ուրիշներին օրինակ տալու համար, ստանում եմ ամսական 35 կամ 36 տոլար, որ հազիւ պահում է գոյութիւնս։ Տուն ու երեխայ մնացած են Հայաստան՝ առանց որեւէ օգնութեան։ Եւ ինչո՞ւ համար, որ պահենք մեր Ճեմարանը եւ հայ մարդ պատրաստենք՝ հայ հոգով եւ մտածումով, Հայ մշակոյթը իւրացնելու, պահելու եւ եթէ շնորհ ունին՝ հարստացնելու համար։ Այդ՝ ե՞ս եմ միակ հայը, ուրիշնեը հայ չե՞ն եւ պարտականութիւն չունի՞ն։ Երբ ես կաշուցս դուրս եմ գալիս՝ գիշերը ցերեկին խառնելով կարդում ու գրում եմ՝ որ լուսաբանեմ հայոց պատմական անցեալը (միւս դասարաններում հայոց պատմութիւն եմ աւանդում, որի համար գրքեր, նոյնպէս չունինք) միւս «հայերը» պարտական չե՞ն մի քիչ մեզ օգնելու, ոչ թէ հացս հոգալով - Աստուած չանե որ ուրիշի հացին մնամ - այլ գրքեր տրամադրելով, որ աշխատեմ եւ լաւ Հայեր պատրաստեմ։ Ես կարծում եմ՝ պարտական են։ Ոչ ամենքը կարող են գրականութիւն ու պատմութիւն հասկնալ, ոչ ամէնքը աւանդել, բայց մանաւանդ ոչ ամենքը մշակել եղած նիւթը։ Սա մի շնորհք է եւ մի թէքնիք։ Արդ՝ կարծում եմ, որ ես այդ շնորհքն ունիմ։ Բայց ի՞նչ կարող է անել մի շնորհալի կառուցող, երբ կառուցման նիւթ չունի։ Հիմա, սիրելիս, չե՞ս ճանաչում քո շուրջը մարդիկ, որ ինձ ու քեզ ճանաչեն, կամ քեզ միայն լաւ ճանաչեն ու վստահեն, կամ հայ մտածում ունենան, կամ վերջապէս զգան իրենց պորտի կապը հայոց հին ազգի հետ, որոնք կամենային Հայագիտութեան եւ արուեստագիտութեան վերաբերեալ գրքեր ձեռք բերելու համար «մի քիչ դրամ» տրամադրել ինձ, ոչ Ճեմարանին։ Նրա բացերն այնքան շատ են, որ ոչ մէկ գումար՝ որ հատուկ նպատակ չունի՝ երբեք գրքի վրայ ծախսուիլ չի կարող. նա կը դառնայ ընդհանուր եկամուտ եւ կերթայ ընդհանուր ծախսերի։ Այդպէս է որ չորրորդ տարին է՝ նախահաշուի մեջ դնում ենք «այսքան» գրադարանի համար եւ ոչ մէկ անգամ լրիւ նախահաշիւ չունենալով իբր մուտք՝ գրքեր չենք ունենում իբր ելք եւ գրադարանը մնում է դատարկ, իսկ ես՝ առանց գործիքի եւ նիւթի մի կառուցող։ Դրա համար վերը գրեցի ինձ եւ տակը գիծ քաշեցի. ուզում եմ ասել՝ դրամ դնել իմ տրամադրութեան տակ, այսպէս դիցուք թէ տա 200 տոլար. 100ը ուղարկել Վիէննա եւ 100ը Վենետիկ՝ գրելով թէ այդ գումարը Ն. Աղբալյանի տրամադրութեան տակ է. ուղարկեցէք նրան իր ուզած գրքերը։ Այս է ինձ ուղարկելու միտքը։ Դժուա՞ր է գտնել մի 100 կամ 200 տոլար։ Բոլորովին մասնաւոր խումբով, առանց կոչի եւ թմբուկի, նուիրատուների ցանկի եւ այլն. այլ բարեկամաբար, մտերմաբար, խօսելով գործի կարեւորութեան մասին, կարդալով եթէ կուզես՝ այս նամակը։ Կրիզ եւ նման առարկութիւն ընդունելի չեն. թող հաշուեն իմ զոհողութիւնն այս կրիզին եւ ամաչեն առարկիլ։ Մի կամ երկու մարդ են կատարել այս համեստ գործը կատարել մինչեւ իմ այս կրիզին։ Ուրեմն, սիրելիս, ահաւասիկ իմ «աղը» որ պակաս է եւ կը խնդրեմ, որ իմ միջոցով փոխ տան ազգին։ Այդ աղով ես համով հաց կը պատրաստեմ աշակերտների համար (հայրս հացթուխ էր. թող համեմատութիւնս չզարմացնի քեզ). գուցէ եւ նուիրատուների համար։ Պէտք չկայ, որ ինչ որ մարմին կազմես կամ հրահանգիչ խմբակ. պէտք է որ անձամբ դիմես քո ծանօթներին կամ անծանօթներին, եթէ վստահ ես՝ որ քեզ կընդունեն իրենց տուն։ Երբ ընդունեն՝ հաւանորէն նաեւ կը լսեն. երբ լսեն՝ գուցէ եւ նպաստեն. եթէ չնպաստեն՝ հոգ չէ։ Մեր Խ. Աբովեանի ասած՝ «Խանչալիդ քարը հօ չի վէր ընկնի». ի՞նչ վնաս։ Տեսած կը լինես մի անտարբեր հայ մարդ իր տան մէջ հայ հեղինակի հանդէպ, որ նպաստ է ուզում մի ուրիշ հայ հեղինակի համար գրքեր ձեռք բերելու, որ նա այդ գրքերի վրայ հիմնուած՝ խօսէ հայ նոր սերունդին հայոց անցեալ գրականութեան մասին եւ նաեւ հայոց ազգին խօսէ իր մտաւորական մշակների մասին, որ ձմրան ցուրտ օրերին, աղքատիկ վանքերի խուցի մէջ՝ մատերին փչելով՝ արտագրում էին մեր ձեռագրերը, որ մենք իմանանք թէ հայը մի ազգ է եղել, պետութիւն, երկիր ու զորք է ունեցել եւ հեղինակներ, որ խօսէլ են Աստծու հետ նրան վայել մի լեզվով։ Հանդուրժելի բա՞ն է, որ մարդ իր կեանքն ու ընտանիքը մոռանայ, գրիչն ու գլուխը միայն պահէ հայութիւն քարոզելու հայութեան եւ գիրք չունենայ, որ կարդայ եւ այնտեղինց քաղէ իր խօսելու նիւթը։ Ողջակէզը վաղուց պատրաստ է, փայտ ու կրակ բերող չկայ։ Մի՞թէ ամենքը մոռացել են Աստծուն, զոհաբերութեան կարիքը չեն զգում։ Ես կարծում եմ կան. ես ու ինձպէսները երկնքից չեն իջած՝ ոտերն ամպաթաթախ, մենք նոյն ազգից ենք՝ որից ապրում են քո շուրջը. անկարելի է, որ այս ցաւը միայն ինձ ու ինձ նմաններին բռնած լինի։ Եթէ կան՝ թող օգնեն. իրանցից դրամ՝ ինձնից աշխատանք ու ճիգ եւ կը կատարուի գործը, որ այժմէական է։ Եթէ ես իմ անցեալ տարուան ռոճիկն ստացած լինէի՝ բնաւ կարիք չէի ունանայ ոչ այս նամակը գրելու, ոչ քեզ գլխացաւանք տալու եւ ոչ այն մարդկանց, որոնց դիմելու ես՝ երբ յանձնառու լինես գրածիս։ Բայց արի տես՝ իմ գործը ծուռ գնաց եւ ձերքս դատարկ էոչ միայն տանս օգնութեան գալու, այլեւ որ կարեւորն է՝ ազգին։ Երբ ունեցած եմ՝ արած եմ. հիմա չունիմ՝ ստիպուած եմ քեզ դիմելու, որ գրական ցաւի տէր ես՝ կարող ես ցաւս հասկնալ եւ յուսով եմ՝ նաեւ ուրիշներին հասկացնել, որ այդ ցաւը չունին։
Իսկ «մա՞ղը». մաղն էլ կայ։ Կարող են մարդիկ գտնուիլ, որ դրամ չտան՝ կամ չուզենալով կամ չունենալով, բայց գրքեր տրամադրեն. այս էլ մեզ պետք է. Արեւելքի պատմութեան քարտէզներ ու գրքեր (Հետիտ, Ասորեստան, Բաբելոն, Պարսկաստան, Սուրիա, Թուրքիա, Արաբ. մեր հարեւան երկրներն ու մեր տէրերը՝ Հռոմ, Յոյն, Բիւզանդիոն եւ այլն) - գրքեր բոլոր եւրոպական լեզուներով. հայ հեղինակներ, ամսագրերու ժողովածուներ, «Կոչնակ», «Հանդէս ամսօրեայ», «Բազմավէպ», «Անահիտ» եւ այլն, մինչեւ իսկ լրագրական ժողովածուներ - այս ամէնը մեծաժէք են մեզ համար իբր նիւթերի ամբար մեր նոր գրականութեան եւ հին պատմութեան։ Սրա համար պէտք կը լիներ մի փոքրիկ մարմին կամել, դու կարող ես ուրիշների յանձնել։ Պէտք է ժամանակդ խնայես՝ մեզ «Սպիտակ Ձիաւոր» տալ կարենալու համար։
Վերջացնեմ. հասկացար իմ աղն ու մաղը։ Գրած եմ այդ մասին նաեւ Դարբինեանին. լուր չկայ. զբաղված է անշուշտ եւ իր գործը չէր. խնդրած էի, որ ոչ թէ ինքն անի՝ այլ անել տայ։ Բայց «Հայրենիքը» մինչեւ իսկ ուրիշի նուիրած 113 տոլարը մեզ չի ուղարկում՝ ահա տարին անցաւ եւ մոտենում է երկրորդը։ Այս մասին էլ գրած եմ. լռութիւն նաեւ ուրիշի դրամի մասին։
Ես իմ պարտքը կատարածի գիտակցութեամբ վերջացնում եմ նամակս. հիմա դու գիտես։ Կարող ես՝ օգնութեան հասիր կամ լաւ է՝ յորդորէ, որ հասնին։ Չես կարող՝ ինչ պիտի անեմ. դու կմնաս միշտ իմ սրտին սիրելի Համաստեղը։
Սիրով՝ Նիկոլ


Սիրելի Աղբալեան
Ձեզ ճանաչելէս յետոյ չեմ զարմանար, որ հեռաւոր անկիւն մը մոռցած տունդ ու զաւակներդ1, լաւ հայեր պատրաստելու աշխատանքին նուիրուած էք։ Լաւ հայեր պատրաստելը այնքան դժուար աշխատանք է, որքան լաւ հայ ըլլալը։ Երբ այդ բոլորի վրայ կաւելնայ աղի ու մաղի պակասըայն ատեն աշխատանքը կը դառնայ աւելի քան գերմարդկային։
Սուրիա քշուած երկու վանականներդ2 երանի բախտաւոր ըլլայիք հիներուն պէս։ Այն օրերու աղի ու մաղի պակասին կը հասնէր ժողովուրդը իր պտղիով3։ Այն հաւատաւոր ժողովուրդը հետզհետէ կը պակսի մանաւանդ գաղութներուն մէջ։
Ուրիշ յառաջաբան մըն ալ չընելու համար չեմ ուզեր ուզեր խօսիլ այստեղի ծանօթ կրիզի մասին, որ երթալով գէշ համեմատութիւններ կառնէ ու կը շատնայ անօրիններու բանակը։ Ճամբորդութիւնէս վերադառնալէս ի վեր աշխատանք կրցած չեմ ընել, եթէ մեր տունը այս կրիզի ընթացքին չենթարկուէր մեծ կորուստի, ես ինքս հնարաւորութիւն կունենայի առանց որեւէ մեկին դիմելու հոգալ այդ գումարը։ Երբ մտածեր եմ ազգային նպատակի համար ուրիշէ մը դրամ ուզել, ինքզինքս երախայի չափ անճարակ զգացեր եմ։ Գիտեմ, որ իմ այս խառնուածքը հայու բնական խառնուածք չէ։ Չէ՞ որ միշտ ալ աղ ու մաղով ապրեցուցած ենք այս ազգը։ Նամակդ պատճառ պիտի ըլլայ որ պահ մը դուրս գամ իմ անբնակութիւնէն որովհետեւ նպատակը իմ սրտին մօտ է, դուք ինձ շատ սիրելի Աղբալեանն էք։ Չգիտեմ պիտի կրնամ գէթ չափով մը արդարացնել ձեր հաւատքին ու հոգեկան մեծութեան հանդէպ ունեցած իմ յարգանքն ու հիացումը։ Նպատակի մը համար դրամ ուզելու իմ առաջին փորձը պիտի ընեմ, կը յուսամ չպիտի ձախողիմ։ Ըսեմ որ ասկից առաջ ճեմարանին սան մը ապահովելու համար հեղ մը դիմած եմ մեր գիւղի Ոսումնասիրացին ու ձախողած։
Առաջին անգամ մտածեցի գրքեր հաւաքելու գործը մարմնի մը յանձնել։ Նպատակահարմարը նորէն Կարմիր Խաչն էր։ Մի քանի շաբաթ առաջ Դարբինեանը ձեր իրեն գրած նամակին առիթով խմբագրական մըն ալ գրած էր4։ Այդ խմբագրականին ընթացք տալու համար Կ.Խաչի վարչութեան մի քանի անդամներու հետ խօսեցայ ու անոնց ուշադրութեան յանձնեի ձեր նամակը։ Անցեալ շաբթու ժողովի հարց ըրած՝ որոշած են դիմել մասնաճիւղերուն ու աշխատանքի լծել կարեւոր գրքեր հաւաքելու համար։ Երկու օր առաջ երբ նորեն քարտուղարին հանդիպեցայ, իրենց շրջաբերականները պատրաստ էին ցրուելու համար։ Վարչութեան քարտուղարը, տիկին Տէստէկիւլը ըսաւ, որ իր ամուսինէն մնացած մէկ սնտուկ կարեւոր գրքեր ինքզինք կուզէ ղրկել։ Ուրիշ մը խօստացած էր ղրկել «Հայրենիք» ամսագրին ամբողջական հաւաքածուն։ Կըյուսամ այս աշխատանքը արդիւունաւոր պիտի ըլլայ։ Իսկ դրամին համար ալ կուզեմ իմ միջոցով դիմել շարք մը ունեւորներու, ըլլան ծանօթ կամ անծանօթ։ Այդ ձեւով կը յուսամ գէթ 150 տոլար պիտի կրնամ հաւաքել։ Մի քանիսներուն խօսած եմ։ Չգիտեմ ինչքան ժամանակ պիտի առնէ եւ սակայն երեսս ժրած պիտի դիմեմ անձամբ կամ նամակով։ Գործիչ ընկեր մը, որ ծանօթ է շատերուն, խօստացաւ ինձ տալ մի քանի ունեւորներու անուններն ու հասցէները։Մտածեցի այդ նպատակին համար գրել Նիւ Եորքի «Մշակոութային»ին, որ իրենց միջոցներով ձեռնարկ մը ընեն։ Ինձ ըսին, որ այժմ ձեռնարկները շատ ալ մպատակահարմար չեն, ղալմաղալէ յետոյ շահ չպիտի կրնան ունենալ։ Եղած են ձեռնարկներ, որ նոյնիսկ վնաս ունեցած են։ Եթե նամակներով կամ անձամբ դիմումներով կրցի այդ գումարը ձեռք բերել ձեռնարկի այլեւս պէտք չի մնար։ Մերժուիմ կամ ոչ, ինչպէս ըսիք, «խանչալէն քար վար չիյնար»։ Ինչքան ուրախ պիտի ըլլամ եթէ յաջողիմ այդ գումարը ձեռք բերել ու տեսնել, որ ձեր փափաքին չափով մը կրցած եմ գոհացում տալ։
Այդ իմ մեծագոյն հաճոյքը պիտի ըլլայ։
Մի քանի տարի առաջ ձեզմե բաժանուելես յետոյ յաճախ մտածել եմ, թէ արդեօք հեղ մըն ալ ձեզի հանդիպելու հնարաւորութիւն պիտի ունենա՞մ։ Ինչպես կը տեսնէք «Սպիտակ ձիաւոր»ը5 տակաւին կը շարունակւի եւ բաւական աշխատանք ունիմ լրացնելու համար։ Այդ ձեւով հրատարակութեան յանձնելու շատ եմ զղջացել։ Գիտեմ, որ աւելորդ բաներ չպիտի ըլլային եթէ վէպը ամբողջացնելէս յետոյ յանձէի։ Եթէ ամբողջական հատորով հրատարակելու ըլլամ պիտի աշխատիմ որ այդ տեսակ երկար աշխատանք մը սկսէի։ Շատ բարեւներ Իփեկեաններուն6, Շանթին եւ ծանօթ բոլոր ընկերներուն։
Սիրալիր յարգանքներով՝ Համաստեղ
Մայիս 10, 1933


Սիրելի Աղբալեան
Մի քանի շաբաթ առաջ գրած նամակիս մէջ ըսած էի, որ Մայիսի վերջերը Նիւ Եորք պիտի երթամ։ Այդպէս ալ ըրի։ Այս մի քանի տողերը կը գրեմ ներփակելու համար Նիւ Եորքէն բերածս 60 տոլարը։ Այս գումարը հաւաքուեցաւ մեր շատ կուսակցական ընկերներէն, գորգավաճառ Յակոբ Պարոյրեանի ջանքերով։ Եթէ կրիզի այս գէշ վիճակը չըլլար ան պիտի ուզեր աւելիով օգտակար ըլլալ։ Հիմա 60 տոլլարը այստեղի համար բավական մեծ գումար եղած է։ Աւելի արդյունաւոր սեպեցի մի քանի ծանօթներու խօսիլ իրենց շրջանակէն գումար մը դուրսս բերելու համար։ Ընկեր Պարոյրին շրջանակը Նիւ Եորքի հայ գորգավաճառներու շրջանակն է։ Փոքրիկ գումար մըն ալ ուրիշ ծանօթէ մը կակնկալեմ, մէկ կամ երկու շաբաթէն թերեւս ստանամ։ Այս նամակիս մէջ կուտամ անունները Նիւ Եորքի այն անձնաւորութիւններուն, որոնք լրացուցին 60 տոլարը։ Երբ այս նամակը ստանաք ձեզմե պիտի խնդրեմ, որ մեր ընկեր Պարոյրին նամակ մը գրէք։ Նամակին մէջ չմոռնաք նաեւ զատ զատ յիշել մասնակիցներուն անունները իրենց տուած գումարնեով։ Այս ձեւով թէ գնահատած կըլլաք ընկեր Պրոյրին ջանքերը եւ թէ որպէս ստացական յիշած կըլլաք նուիրատուների անունները։ Մեր ընկերոջ հետ մի քանի տեղեր ալ միասին գացինք։ Տօքդ. Երկանեան խոստացաւ իր անձնական գրադարանի կարեւոր հայ գրքերը Ճեմարանին ղրկել։ Առայժմ այսքան։ Կը յուսամ լաւ էք ու հանգիստ։ Բարեւներ ընկ. Շանթին, Իփիկեաններուն եւ Խոսրովին, Արշակին եւ բարեկամներու։
Սիրալիր յարգանքներով՝ Համաստեղ
Հետեւեալը նուիրատուներու աանուններն են իրենց մասնակցած գումարներով.
Տօքտ. Երկանեան - 5 տոլար
Յակոբ Պարոյրեան - 5 տոլար
Արմենակ Նասիպ - 5 տոլար
Ֆրիդ Շահպուտաղեան - 5 տոլար
Գարեգին Ալիսեան - 5 տոլար
Սեդրակ Անոնեան - 5 տոլար
Ճորճ Քեպապճեան - 5 տոլար
Աւետիս Կէօլճիկյան - 5 տոլար
Աւագեան եղբայրները - 5 տոլար
60 տոլար
Յունուար 7, 1934

1933, Յունիս 6, Պէյրութ
Սիրելի համաստեղ
Ստցած եմ երկու նամակներդ եւ 60 տոլար չէքը, շնորհակալ եմ։ Տեսա՞ր որ զուր չանցաւ դիմումդ։ Եթէ 60 տոլարը այդ տեղի համար հիմա մեծ գումար է, մեզի համար աւելի քան մեծ է սրա արժէքը։ Չէքը տուի Գասպարին, որ գանձէ։ Այդ գումարով հայագիտական եւ Արեւելքի վերաբերյալ գրքեր պիտի բերել տամ ու նուիրատուների անունով նուիրեմ Ճեմարանին։ Պարոյրեանին նամակ կը գրեմ այսօր իսկ։ Տարին վերջացրինք ծայրը ծայրին կապելով եւ իբր դերձան գործ ածեցինք Կ. Խաչի վերջին 500 տոլարը։ Քո անձրեւի սպասող գյուղացների նման՝ իբր նստած մտածում էինք թէ ինչպէս հոգանք վերջին մէկ եւ կես ամսականը՝ յանկարծ մտաւ նամակաբերը Կ. Խաչի նամակով։ Տեսարանը թատերական էր։ Բոլոր խնդիրները միանգամից լուծուեցան. դաստուներն իրենց դրամները ստացան եւ ես էլ ժամանակ ու սիրտ ունեցայ քեզ գրելու։ Այս տարին փակեցինք առանց բացի, բայց եւ առանց հին պարտքերից մի բան տալու մեր պահանջատէրերին։ Սա ինքնին մեծ յաջողութիւն է։ Յուսով ենք այսպես 600 ֆր. ստանալով ամսական (նորէն զեղչեցինք մեր ռոճիկները), որ Ճեմարանը կանգուն պահենք։ Պիտի կարենանք տոկալ եւ հասնիլ լաւ օրերի։ Դու միշտ մտածիր եւ ներշնչիր ում յարմար տեսնես՝ որ մինչեւ իսկ մէկ տոլարը արժէք ունի մեր գործի համար։ Մեր գործը առողջ է, գնալով զարգանում է։ Համակիրները շատանում են։ Պէտք է տոկալ եւ ապագան լաւ պիտի լինի։ Այս իմ համոզումն է։ Շատ ուրախ եմ Տօքդ. Երկանեանի խոստումի համար։ Կարեւոր է Հայ նոր ու նորագոյն գրականութեան բնագիրների հաւաքածու կազմել՝ գրականութեան պատմութիւնը հաստատուն հիմքերի վրա դնելու համար։ Այսուհետեւ կարեւոր է ունենալ գրադատական գործեր եւ շատ հեղինակների ուսումնասիրութիւններ։ Հին գրականութիւնը սհմանափակ է. մաս-մաս կարող ենք ձեռք բերել։ Գրադարան կամելը տարիների գործ է։ Ինչ որ ստիպողական է՝ նոր ու նորագոյն հեղինակների գործեր են. աշակերտութիւնը պէտք է հայերէն կարդալու նիւթ ունենայ եւ հայ հեղինակներ պէտք է կարդայ, որ հայանայ։
Կարող է պատահել, որ դիպուածով որեւէ մէկի մօտ գտնուի Ե. Լալաեանի «Ազգագրական հանդէս»ի ժողովածուն եւ Մոսկուայի Լազարեան ճեմարանի հրատարակած «Արմենիա» ժողովածուի հատորները։ Շատ անհրաժեշտ են մեզ։ Հետաքրքրուիր, տես՝ թէ կան մարդիկ որ ունեն՝ թելադրիր կամ թելադրել տուր, որ նուիրեն մեզ։ Կովկասի հրատարակութիւնները այս կողմերը գտնել կարելի չէ։ Պատահաբար միայն որեւէ հատոր կարող է լոյս աշխարհ գալ որեւէ մութ անկիւնից, ինչպէե վերջերս Տէր Պատերեանի նուերի մեջ ժողովածուի մէջ մի շատ կարեւոր հատոր կար - Աճառեանի «Գաւառական բառարանը», որ մի գանձ է՝ մանաւանդ ինձ համար։
Շատ շնորհակալ եմ, որ նախ՝ յանձն առար մեզ համար աշխատելուեւ ապա՝ որ շաունկելու ես նոյն ոգով նաեւ այսուհետեւ։ Գործողին պէտք է համակիր, ինչպէս օդը ապրելու համար։ Անշուշտ կարելի է Սինա բարձրանալ եւ արգահատանքով նայել այս փուչ աշխարհին ու մարդկանց։ Բայց նկարագիր ու գաղափար արդիւնաւոր կդառնան, երբ ամբոխի մէջ իջնեն եւ դառնան դրդիչ եւ օրինակ։ Երբ գիտես թէ այն գործը, որին ծառայում ես՝ գործոն համակրանքի արժանացած է՝ աւելի եռանդով փարում ես աշխատանքի եւ աւելի թեթեւ է գալիս խաչը նկուն ուսերին։ Այս ասածս էլ յիշիր յաճախ եւ յիշեցրու մեր բարեկամներին։
Գասպարը, Խոսրովը, Շանթը եւ որք ընդ նոցա սիրով յիշում են քեզ եւ բարեւում։
Սիրով՝ քո Նիկոլ

Սիրելի Աղբալայան
Վաղուց ստացեր եմ ձեր նամակը եւ գրքերու ցանկը։ Ինչպէս կերեւի այս պայմաններուն տակ դրամ չպիտի կրնամ շահել, որ երբեմն իմ միջոցներով օգնէի ճեմարանի գրադարանին։ Մինչեւ հիմա մէկ բան զիս զարմացուցած է, որ ճեմարանը այս չորս տարուայ ընթացքին ինքզինք չկրցաւ շտկել։ Ես չկրցի ըմբռնել երբ Գասպարը ըսաւ, որ նոյնիսկ մեր խելքը գլխին ընկերները Սուրիոյ մէջ, ճեմարանի դէմ հակառակ դիրք բռնած են։ Էհ, այլեւս ինչ խօսք հասկցնել ուրիշներուն երբ մեր ընկերները այս ձեւով քրէական հանցանքներու մէջ ինկան։ Գասպարը ինձ տուաւ մի քանի անուններ, որոնց բռնած դիրքը մինչեւ վերջն ալ ինձ անհասկանալի պիտի մնայ։
Գաղութներու մէջ մենք շատ բան պիտի տուժենք, հայը անճանաչելի բան մը պիտի դառնայ եւ սակայն գլխաւոր վտանգը այն է, որ գաղութներուն մէջ շատ բան պիտի տուժէ Դաշնակցութիւնը։ Առանձնապէս Ամերիկայի մէջ սկսած է շատնալ լէվանթէն1 մտաւորականութիւն մը իր աղմուկով էժան փառասիրութիւնով եւ մանաւանդ շահամոլութիւնով։ Մի քանի տարի վերջ անճանաչելի պիտի դառնայ նաեւ Դաշնակցութիւնը։ Միայն Հայաստանը կարող պիտի ըլլայ այդ սպառնացող վտանգէն փրկելու այս ազգը։ Աստուած հայը միջակ մտաւորականներու ձեռքէն ազատէ։ Ինձ համար այդ վտանգը տեսակ մը կոշմար դարձել է։ Թերեւս այդ է պատճառը որ երբեմն կը յիշեցնեմ իմ նամակներուն մէջ։
Գասպարին շատ կարօտով հանդիպեցայ, ձեր մասին անվերջ հարցումներ կընեմ։ Ան առհասարակ Նիւ Եորք կը մնայ։ Այս օրերուն տրամադրութիւնը աւելի լաւ է եւ լաւ է առհասարակ բոլորին տրամադրութիւնը, որովհետեւ երկու բանտարկյալնեու մահապատիժը փոխուեցաւ ցկեանս բանտարկութեան։ Աւելին արդեն կարելի չէր։ Գասպարը Նիւ Եորքի մէջ այդ աշխատանքներուն մէջ էր, իսկ հիմա արդէն զանազան քաղաքներ կպտտի որպէես գործիչ։ Երբ Պօստըն կուգայ յաճախ միասին կըլլանք։ Մինչեւ գիշերը ուշ ատեն հաճելի խօսակցութիւններ կունենանք։ Երբեմն ալ տեսնես ինքզինքը ջղային մտածումի մը կուտայ եղունգները կրծելու աստիճան։ Առաջին օրերը աւելի շատ էր ջղայնությունը հիմա, ինչպէս կերեւի, կսիրէ Ամերիկան։
Ինչպէս կը տեսնէք գրական աշխատանքս ընդհատեցի։ Այս պայմաններու տակ գեղեցիկ բաներու մասին մտածել դժուար է, մանաւանդ հօրս մահէն յետոյ մտահոգութիւններս աւելի ծանրացան։ Երբեմն Գասպարին հետ կը խօսինք թէ ինչ լաւ էր որ դուք հեղ մը Ամերիկա գայիք։ Մէկ տարի առաջ այդ տեսակ խօսք մը կար կարծես։ Ամիսէ մը ագարակ պիտի տեղափոխուինք տնով։ Առանձնանալու կարիք կզգամ թերեւս կարենամ չափով մը ինքզինքս վերագտնել ու գրական աշխատանք ընել։ Կարծեմ լաւագոյն առաքինութիւնը ու իմաստը բանով մը յափշտակուիլն է։ Իսկապէս դժբախտութիւն է երբ մէկին մէջ պակսէ այդ ուժը։
Շատ բարեւներ Շանթին, Խոսրովին, Արշակին, ընկերներուն։ Բարեւս տիկին Հռիփսիկին։
Կարօտով՝ Համաստեղ
Մարտ 4, 1938 


1 – Վ. Ահարոնայնը «Ավետիք Իսահակյանի նամակները» գրքի եզրփակիչ խոսքում գրում է. «Նիկոլ Աղբալյան - այդ, կարելի է ասել, կատաղի հայը, -26 տարի կարօտ մնաց ոչ միայն Հայաստանին, այլ եւ այնտեղ ապրող իր զաւակներին, եւ այդ կարօտով էլ փակեց աչքերը օտար երկնքի տակ» («Ավետիք Իսահակյանի նամակները», Գահիրէ, 1959, էջ 128)
2 – Խոսքը Նիկոլ Աղբալյանի և Լևոն Շանթի մասին է։
3 – Գյուղացիների՝ վանքերին տրվող հարկ։
4 – «Հյարենիքի» 1933 թ. հունվարի 4-ի համարում տպագրված է խմբագրական՝ «Գրքեր հայկական ճեմարանին համար»։
5 - «Սպիտակ ձիավորը» վեպի առաջին մասի 7 գլուխները հրատարակվել են «Հյարենիք» ամսագրի՝ 1931 թ. մայիս-նոյեմբեր ամիսների համարներում, երկրորդ մասի առաջին գլուխը՝ 1931 թ. դեկտեմբերի համարում, 1932 թ. և 1933 թ. համարներում հրատարակվեցին վեպի երկրորդ մասի հաջորդ գլուխները։ Վերջինը՝ 18-րդը՝ 1933 թ. հոկտեմբերի համարում։
6 – Խոսքը ՀՅԴ նշանավոր գործիչ, դրմատուրգ Գասպար Իփեկյանի (1889 - 1952) և նրա դուստր, բանաստեղծուհի, թարգմանչուհի Հուրի Իփեկյան-Աղասյանի (1919 - 1980) մասին է։

18 Янв, 2008

siyanie

[info]moonleight

crosspost from sureyan. Переведем?

http://sureyan.livejournal.com/4608.html
Дорогие друзья,
Есть идея!
Как вы наверняка знаете один из любимых авторов- Сергей Довлатов где-то на 51% армянин:). (Мать-армянку он по-моему любил намного больше (по крайней у меня такое ощущение) чем отца-еврея). Однако его произведения переведены на множество языков, даже на японский), но на армянский его почти не переводили.
Может оно и понятно – тот кто поймет его книжки - наверняка будет неполохо (даже с удоволствием) читать на русском.
Тем не менее есть люди некоторые наши соотечественники с трудом читают на русском. А кроме того, было бы приятно иметь Довлатова и на армянском.
Итак, предлагаю перевести “Наши” Довлатова. Но не в одиночку, а вместе. Получится пестренько - но все же давайте попробуем.
Дабы сделать это интересно – предлагаю каждому желающему перевести одну (или две) главы. Конечно это будет нелегко- учитывая особый слог Довлатова. Нужно попытаться найти тот особый ритм, которым писал он. Но попробовать стоит.
Есть армяноязычный сайт – f5blog.com – где я это уже предлагал, в итоге набралось около 4-х желающих. В том числе наш великий друг Сен-Сей Потос согласился перевести 13-ую главу(!), а также сделать оформление книжки. Таким образом, требуются еще 8-9 человек
Те кто не читали – могут прочитать “Наши” здесь.
Пока “заняты” глава 13-я (последняя) и 4-ая (про Леопольда).
Прошу желающих поучаствовать сказать - какую главу они предпочитают перевести.


П.С. Остальным любителям творчества рекомендую сайт, посвещенный жизни и творчеству писателя.

31 Дек, 2007

это я

[info]gilantc

Շնորհավոր Նոր Տարի....

Թանկագիններս, շնորհավոր բոլորիս Նոր Տարին, ցանկանում եմ Հույս, Հավատ և Սեր... Փայփայենք ու պահպանենք միմյանց, մենք ամենաթանկն ենք...
Ես Ձեզ իրոք շատ եմ Սիրում:

Предыдущие 20

Реклама

Настроить