| ditord ( @ 2008-01-30 12:45:00 |
Հունվարի 26-ին Առավոտ օրաթերթը հոդված էր հրապարակել հայ բլոգերների մասին, որը չնայած լրագրողի կողմից արված բավականին տարօրինակ եզրակացություններին եւ ակնհայտ «պրովոկացիոն» վերնագրին, բավականին նորմալ հոդված էր, եւ չնայած մի քանի բլոգերների արտահայտած դժգոհություններին հոդվածի որակի վերաբերյալ, կարծում եմ բոլոր դեպքերում դրական է` հասարակության ուշադրությունը մեզ վրա սեւեռելու, բլոգերի նկատմամբ հետաքրքրությունը ավելացնելու եւ մեր ձայնը լսելի դարձնելու իմաստով: Հատուկ շնորհակալություն Ուզողին` լրագրողի բավականին անկապ ու անիմաստ հարցերին արիաբար դիմանալու եւ խոսակցությունը քիչ թե շատ տրամաբանական հուն վերադաձնելու համար:
Չեն սիրում քաղաքական խաղեր, արհամարհում են համասեռամոլներին
Բլոգերները Հայաստանում ակտիվացել են
Սրանք՝ http://irukan.livejournal.com, http://petrucchio.livejournal.com,
Բլոգային հոբիով այսօր ՀՀ-ում «վարակված» է շուրջ 200 մարդ, 1000-ի է հասնում նրանց թիվը, ովքեր պարզապես կարդում են ուրիշների ստեղծած բլոգերը: Բլոգերները Հայաստանում ակտիվացել են 2005-ից, 2007-ին նրանց թիվն աճել է 2006-ի համեմատ: Ռ. Մուրադյանն այս կապակցությամբ ասաց. «Հասարակությունը չգիտի՝ ինտերնետն ինչ է: Նրանցից շատերը պարզապես գիտեն, որ կա կոմպյուտերչիկի մասնագիտություն: Դեռ կան մարդիկ, որոնք վախենում են համակարգչից՝ մտածելով, որ կարող է մի բան անեն դրա հետ, ինչը վատ կանդրադառնա իրենց վրա»: Թե ինչքանով է հասարակությունը «ինտեգրված» ինտերնետային աշխարհին, բնորոշվում է «պենեթրեյշըն ռեյթ» կոչվող տերմինով: ԱՄՆ-ում, ըստ Ռ. Մուրադյանի՝ դա 75 տոկոս է կազմում, ՌԴ-ում՝ շուրջ 40, Եվրոպայում՝ շուրջ 60: Բլոգեր-զրուցակցից «Առավոտը» հետաքրքրվեց, թե իրենց շարքերում կա՞ն քաղաքական գործիչներ կամ գիտնականներ: Պարզվեց՝ ոչ: «Բլոգային» Հայաստանում քննարկվում են բոլոր այն խնդիրներն ու թեմաները, որոնցով տարված է հասարակությունը: Օրինակ՝ առաջիկա նախագահական ընտրություններն այս պահին տարբեր բլոգերում քննարկվող ամենաառաջնային թեմաներից են: Ռ. Մուրադյանն իր՝ http://uzogh.livejournal.com հասցեով բլոգում քվեարկություն է անցկացրել, որին մասնակցել է 136 բլոգեր: Ըստ նրա, նախագահական «բլոգային» ընտրության արդյունքները այսպիսին են. «Առաջին տեղում՝ 32 ձայնով, Վազգեն Մանուկյանն է, երկրորդում՝ 21 ձայնով, Լեւոն Տեր-Պետրոսյանը, երրորդ տեղը 20 ձայնով զբաղեցրել է Սերժ Սարգսյանը: Ինչպես տեսնում եք, Սերժին ինտերնետում չեն սիրում: Ես, օրինակ, Վահան Հովհաննիսյանին եմ ընտրելու, չնայած շատերը ՀՅԴ-ի եւ այժմյան կառավարության միջեւ էական տարբերություն չեն տեսնում: Իմ համոզմամբ՝ Դաշնակցությունը նորմալ քաղաքականություն ստեղծող միակ ուժն է Հայաստանում, թեեւ մեծամասնությունը կարող է չհամաձայնել ինձ հետ»: Քանի որ խոսեցինք մեծամասնությունից, Ռ. Մուրադյանին հարցրինք, թե բլոգերները «փոքրամասնությունների» մասին ի՞նչ են գրում: Նա պատասխանեց. «Ավելի լուրջ հարցեր ենք քննարկում: Ի՞նչ պիտի գրվի գոմիկների մասին...…ի՜նչ լավ է, որ կա՞ն, թե՞ գնանք ծեծենք նրանց... Հայ-թուրքական հարաբերությունների, Թեղուտի մասին հարցրեք, այդ թեմայով ենք գրում: Երբ արտասահմանցի բլոգերների հետ խոսում էինք Բաքվի ջարդերից, ռուսներն էլ որոշ դեպքեր հիշեցին: Ի դեպ, թե ռուսները, թե ամերիկացիները մեզ վրա թքած ունեն»: «Առավոտը» փոքրիկ էքսկուրս կատարեց բլոգային միջավայրում եւ արձանագրեց իրականությունից ոչ շատ հեռու «պատմություններ»:
Օրինակ՝ http://irukan.livejournal.com բլոգում տեղադրված էր մի պատմություն, որը վերնագրված էր՝ «Անգիր արած անճարություն կամ հեքիաթ արգելված քաղաքի մասին»: Հեղինակը պատմում էր ԱԺ շենքի մասին, որի հետ քաղաքացիները հաղորդակցվում են միայն մետաղալարերից այն կողմ: Բլոգերը շենքի հարակից տարածության մասին գրում է. «Այն ընկալվում է ոչ թե որպես իրական աշխարհի մի մաս, այլ վիրտուալ իրականության շարունակություն, որը լուրերում հեռուստացույցով ենք տեսնում»: Իսկ երբ նկարագրում է ԱԺ բակը, ասում է, որ այգում կան նաեւ նստարաններ, որոնց վրա ոչ ոք չի գրել եւ չի էլ գրի. «Այստեղ Վասյան է եղել»: Հետո նույն բլոգերը գրում է. «1995-ի սեպտեմբերի 25: Կեղծված նախագահական ընտրություններից հետո ամբոխը գրոհում է դրախտային պարտեզը՝ ջարդելով այն շրջապատող մետաղյա պարիսպը: Այդ անգամ, իհարկե, գրոհն ավարտվեց առանց զոհերի, սակայն ակնարկը չհասկացվեց... Հետո քաղաք են մտնում զինված ուժեր, պատը վերականգնում են եւ շարունակում ապրել ու գործել հին սկզբունքով. «Ոչինչ չենք մոռացել եւ ոչինչ չենք սովորել»: Երեք տարի հետո էլ այդ այլընտրանքային իրականություն են մուտք գործում հինգ հոգի՝ երկար վերարկուներով, դեռ ոչ շատ հայտնի լրագրողի՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ»:
Մեկ այլ բլոգերի (http://greenrose18.livejournal.com
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ