Home

Հայկական լրատվական բլոգ

January 30th, 2008

Հայկական լրատվական բլոգ

Navigation

January 30th, 2008

Ձյան տեղումների պատճառով Հայաստանի մի քանի ճանապարհներում խզվել է կապը

Add to Memories Tell a Friend
Observer

Հունվարի 29-ի դրությամբ, մինչեւ այս պահը փակված է Գյումրի-Երեւան ավտոմայրուղին: Երեկ ես բավականին մեծ դժվարությամբ հասա Եւրեւան՝ շրջանցիկ ճանապարհով, շարժվելով նախ Գյուրմի-Արմավիր, այնուհետեւ Արմավիրից՝ Երեւան ուղղություններով: Ասեմ, որ Գյումրի-Արմավիր հատվածն էլ առանձնապես մխիթարական վիճակում չէր:

Ինչեւէ՝ ԱրմԻնֆոյի փոխանցմամբ, այս պահի դրությամբ շարունակում է փակ մնալ ոչ միայն Երեւան-Գյումրի ճանապարհի Մաստարա-Լանջիկ-Մարալիկ հատվածը, այլ նաեւ Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհը /Սելիմի լեռնանցք/։ Երկու ճանապարհներին ձնաբուք է, խիստ սահմանափակ է տեսանելիությունը, ձյան շարունակվող տեղումները եւ բուքը խանգարում են ճանապարհների մաքրման աշխատանքներին։

Ճանապարհին հսկողություն է սահմանված, համապատասխան իշխանություններն ավելի վաղ արդեն դիմել են քաղաքացիներին`առանց խիստ անհրաժեշտության այդ ճանապարհով չերթեւեկելու խնդրանքով։

Այ այսպիսի եղանակային եւ ճանապարհային պայմանների համար է, որ մեր քաղաքական գործիչները ստիպված են Համերներով ու զարմանազան այլ ջիփերով շրջել՝ հիմա տեսնենք թեկնածուներից ո՞վ կհամարձակվի շարունակել երթերը Հայաստանի մարզերով, ո՞վ է ավելի նվիրված ընտրողների հետ հանդիպման սուրբ գործին:

Առավոտ Օրաթերթի Հոդվածը Հայ Բլոգերների Մասին

Add to Memories Tell a Friend
Observer

Հունվարի 26-ին Առավոտ օրաթերթը հոդված էր հրապարակել հայ բլոգերների մասին, որը չնայած լրագրողի կողմից արված բավականին տարօրինակ եզրակացություններին եւ ակնհայտ «պրովոկացիոն» վերնագրին, բավականին նորմալ հոդված էր, եւ չնայած մի քանի բլոգերների արտահայտած դժգոհություններին հոդվածի որակի վերաբերյալ, կարծում եմ բոլոր դեպքերում դրական է` հասարակության ուշադրությունը մեզ վրա սեւեռելու, բլոգերի նկատմամբ հետաքրքրությունը ավելացնելու եւ մեր ձայնը լսելի դարձնելու իմաստով: Հատուկ շնորհակալություն Ուզողին` լրագրողի բավականին անկապ ու անիմաստ հարցերին արիաբար դիմանալու եւ խոսակցությունը քիչ թե շատ տրամաբանական հուն վերադաձնելու համար:

Չեն սիրում քաղաքական խաղեր, արհամարհում են համասեռամոլներին )
Powered by LiveJournal.com