Home

Հայկական լրատվական բլոգ

January 24th, 2008

Հայկական լրատվական բլոգ

Navigation

January 24th, 2008

Լեւոնատորն ու Սերժատանան Ինտերնետ Համայնքի Ուշադրության Կենտրոնում

Add to Memories Tell a Friend
Observer

Շաբաթը հարուստ էր իրադարձություններով, եւ մինչ ավանդական լրատվամիջոցները մտածում էին, ինչպես արձագանքել այդ իրադարձություններին, որպեսզի խոսափեն «ավելորդ տհաճություններից», հայկական ինտերնետ համայնքն առանց երկմտելու եւ ամբողջ թափով քննարկում էր դրանք: Read more... )

Շաբաթը եզրափակվեց Լեւոնատորի եւ Սերժատանայի հայտնությամբ (տես նյութի սկզբում հրապարակված ֆոտոմոնտաժված պատկերները), ինչը վերջնականապես հունից հանեց բլոգային հանրության որոշ ներկայացուցիչների: Նրանցից Օգոստոսը կոչ է անում բլոգերներին դադարեցնել թեկնածուների լուսանկարների դատափետումը եւ վերադառնալ քննարկումների քիչ թե շատ ընդունելի մակարդակի:

Մոսկվայում ծանր վիրավորվել է հայ ուսանող

Add to Memories Tell a Friend
Observer

Մոսկվայի հյուսիսային մասում մի խումբ դեռահասներ ծանր վիրավորել են Ավտոմոբիլաճանապարհային ինստիտուտի հայ ուսանողի, հաղորդում է «Էխո Մոսկվի»-ն։

Ինչպես հաղորդում է Grani.ru-ն, 20-ամյա Վլադիմիր Կարամժյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Ինչպես պատմել է իրավապահ մարմինների աղբյուրը, հայ ուսանողը ուղեկցում էր ծանոթ աղջկան, երբ առանց պատճառի նրա վրա հարձակվել են 12-18 տարեկան հինգ մարդ, հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը։ Հարձակվողներից մեկը դանակահարել է Կարամժյանին, ինչից հետո դեռահասները փախուստի են դիմել դեպքի վայրից։ 50-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցի բժիշկները փորձում են փրկել հայ երիտասարդի կյանքը։

Հայկական բանակի ձեւավորման տարեդարձը եւ զինվորական այլ անցուդարձ

Add to Memories Tell a Friend
Observer

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հունվարի 25-ին Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում կկայանա գերված հայ զինվոր Համբարձում Ասատրյանի հանձնումը հայկական կողմին։Հիշեցնենք, որ Հ.Աաատրյանն Ադրբեջանում գերության մեջ է 2007 թվականի օգոստոսի 4-ից։

Այս ուրախ լուրի տպավորությունն ավելի խորացնելու համար հիշեցնեմ, որ Հունվարի 28-ին Հայաստանում նշում են հայկական բանակի ստեղծման 16-րդ տարեդարձը: Պլանավորված միջոցառումների թվում` հունվարի 27-ին, Ժամը 18.00-ին Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Սպայական պարահանդես»։ Հունվարի 28-ին, ժամը 11.00-ին Պաշտպանության նախարարության պատվիրակությունը կայցելի Եռաբլուր։ Ժամը 14.15 ին տեղի կունենա Գեներալ մայոր Մ.Սիլիկյանի հուշատախտակի բացում Երևանի Պուշկինի 38 հասցեում։ Ժամը 15.00-ին տեղի կունենա Պարգևների հանձնում ՀՀ պաշտպանության նախարարությունում։ Ժամը 17.30 տեղի կունենա Հայկական բանակի 16-ամյակին նվիրված տոնական համերգ Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Powered by LiveJournal.com